Չորեքշաբթի, 15 Հունիսի 2011 15:52
Золотая Корона միջազգային դրամական փոխանցումների համակարգը 2011թ. հունիսի 20-ից Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փոխանցումներն իրականացնելու է նոր` իջեցված սակագնով
ԱրմԻնֆո: Золотая Корона միջազգային դրամական փոխանցումների համակարգը 2011թ. հունիսի 20-ից Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փոխանցումներն իրականացնելու է նոր` իջեցված սակագնով` սկսած 0,5 տոկոս, նախկին 1,5 տոկոսի փոխարեն, տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը:
Արդշինինվեստբանկը, որը հանդիսանում է Золотая Корона-ի ամենախոշոր հայկական գործընկեր բանկը և հնարավորություն է տալիս իր բոլոր մասնաճյուղերում ստանալ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Արդշինինվեստբանկի մասնաճյուղերում Золотая Корона համակարգով ուղարկված գումարի ստացման դեպքում, ստացողից միջնորդավճար չի գանձվում, վճարում է միայն ուղարկողը:
Արդշինինվեստբանկը, հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, IntelExpress, RIA, Coinstar, Blizko միջազգային համակարգերով, և այս ոլորտում համագործակցում է ռուսական Ֆորա բանկի և Սբերբանկի հետ: