Երկուշաբթի, 20 Հունիսի 2011 19:25
Թանկարժեք մետաղներն էժանացել են ավելի քան 3 տոկոսով
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում էժանացել է արծաթը, պլատինը և պալադիումը, գրանցելով 3.1% միջին անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի հունիսի հունիսի 20-26-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 18386.91 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ իջնելով 1.4%, արծաթի գինը` 425.35 դրամ իջնելով 5.1%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21500.16 դրամ, ինչը 2.7% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9422.26 դրամ` իջնելով 3.1%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինն աճել է 14.6%, արծաթի գինը` 25.5%, պլատինի գինը` 7.8%, պալադիումի գինը` 7.9%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 14%:
Ըստ միջազգային բորսաների տվյալների, հունիսի 9-ին ոսկու օգոստոսյան ֆյուչերսները ժամը 12:00 մսկ. նյույորքյան Comex բորսայում էժանացել է 0.01%, մինչև դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց սահմանագիծը: Նախկինում այդ մետաղի գինը բարձրացել էր մինչև 1539.8 դոլար: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոսկին, որը անկայում տարադրամների համեմատ ներդրողների կողմից դիտվում է որպես ավելի կայուն այլընտրանք, թանկացել է 1.3%, ընդ որում, 10 եռամսյակ անընդմեջ: Ապրիլին ոսկու գնաճը շարունակվել է, անցնելով 1500 դոլարի սահմանագծից: Մայիսի արդյունքներով, ոսկու գինը իջել է 1.3%, մասնավորապես, դոլարի փոխարժեքի ամրապնդման պայմաներում: Իր պատմական ռեկորդը ոսկին սահմանել է մայիսի 2-ին, հասնելով 1557.4 դոլարի մեկ ունցիայի դիմաց: