Չորեքշաբթի, 15 Հունիսի 2011 17:36
Անելիք Բանկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է թողարկված պլաստիկ քարտերի եռակի աճ
Արմինֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն գրանցել է 184.3 % աճ թողարկված պլաստիկ քարտերի քանակով 2011 թվականի հունվար - մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, սույն թվականի հունվար–մայիս ամիսների ընթացքում Անելիք Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը 2010 թվականի ամփոփիչ տվյալների համեմատ աճել է 10.9 %-ով` հասնելով 37,934 պլաստիկ քարտի: Թողարկված պլաստիկ քարտերի քանակով 2010 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է 184.3 % աճ:
Աղբյուրի համաձայն, բանկը ավելացրել է նաև իր բանկոմատների քանակը, որոնց թիվը հանրապետությունում այժմ 40 է: Անելիք Բանկի պլաստիկ քարտերով կատարված գործարքների ծավալն նույնպես ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում աճել է 13.4 %-ով:
ՙՏարեսկզբին Բանկն իր առջև խնդիր էր դրել ավելացնել Անելիք Բանկի պլաստիկ քարտերի քանակը մինչև 50.000-ի: Թողարկված քարտերի քանակի նկատելի աճը թույլ է տալիս կանխատեսել դրված նշաձողի հաղթահարումը մինչև 2011 թվականի ավարտը:
Աշխատավարձային ծրագրերի շրջանակներում թողարկված քարտերի քանակական աճը նշված ժամանակահատվածում կազմել է 30 %: 2011 թվականից Անելիք Բանկը մի շարք այլ բանկերի հետ սկսեց թոշակառուներին կենսաթոշակներ տրամադրել պլաստիկ քարտերով: Բանկի պլաստիկ քարտերով կենսաթոշակ ստանալու դեպքում` հաշվի բացումը, կանխիկացումը և տարեկան սպասարկումը անվճար են, իսկ դրական մնացորդի վրա հաշվարկվում է տարեկան 2% տոկոսադրույք: Կենսաթոշակները ստանալու համար թոշակառուներին տրամադրվում են ArCa Classic կամ Visa Electron տեսակի պլաստիկ քարտեր: Պլաստիկ քարտերի աճին նպաստել է նաև ՙԱրձակուրդային՚ ավանդ բանկային պրոդուկտը: Այս ավանդատեսակով ավանդ ներդնելու դեպքում բացի նրանից, որ ավանդատուները հնարավորություն են ստանում շահելու 2 ուղեգիր դեպի Փարիզ, նաև ստանում են անժամկետ, առանց սպասարկման վճարների MasterCard կամ Visa նվեր պլաստիկ քարտեր: Մինչ 2011 թվականի ավարտը Բանկը պլանավորում է իր քարտապանների համար ներդնել զեղչային համակարգ, ինչը թույլ կտա նրանց լրացուցիչ զեղչերով օգտվել Երևան քաղաքում գործող 200-ից ավելի ընկերությունների ծառայություններից: Թողարկված պլաստիկ քարտերի աճը ևս մեկ անգամ փաստում է պլաստիկ քարտերի շուկայում Անելիք Բանկի ունեցած կայուն դիրքի մասին՚, - ասել է Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ` Աստղիկ Ղասաբյանը:
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.-ին, դեռևս 1997 թվականին ստեղծելով սեփական Դրամական Փոխադրումների ՙԱնելիք՚ Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 000 սպասարկման կետերում: Այն միակն է հայկական բանկերի մեջ, որը ՌԴ-ում ունի ՙԱնելիք Ռու՚ ՍՊԸ դուստր բանկ: Բանկը համագործակցում է ՀՀ-ում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ: Բանկի ակտիվները 2010 թ.-ի արդյունքներով կազմել են շուրջ 60.1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 29.7 միլիարդ դրամ: