Չորեքշաբթի, 22 Հունիսի 2011 17:55
Արարատբանկը մտադիր է ձեռք բերել ևս մեկ ֆինանսական կառույց
Արմինֆո. Արարատբանկը մտադիր է իր դիրքերն ամրապնդելու նպատակով ձեռք բերել ևս մեկ ֆինանսական կառույց: Այս մասին այսօր, Արարատբանկի բաժնետերերի տարեկան ժողովում հայտարարել է բանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Ընդ որում, ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ բանկը դեռ չի կողմնորոշվել ձեռքբերվող ընկերության ընտրության հարցում, սակայն դա կարող է լինել ինչպես բանկ, այնպես էլ վարկային կազմակերպություն: Նրա խոսքերով, բանկը նպատակադրվել է նաև մինորիտար բաժնետերերի ներգրավման ճանապրհով մեծացնել կապիտալը: