Չորեքշաբթի, 22 Հունիսի 2011 19:27
Արարատբանկը քննարկում է լիզինգային դուստր ընկերության ստեղծման հնարավորությունը
Արմինֆո. Արարատբանկը քննարկում է լիզինգային դուստր ընկերության ստեղծման հնարավորությունը: Այս մասին այսօր, Արարատբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում հայտարարել է բանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Նրա խոսքերով, բանկն արդեն, պիլոտային ռեժիմով իրականացրել է 2 մլն.դոլարի լիզինգային գործառնություններ: Նրա խոսքերով, լիզինգի շուկա դուրս գալը պայմանավորված է բանկի նոր հայեցակարգով, որով նախատեսվում է առաջնային շուկայի խթանում, բանկային նոր ծառայությունները ներդրում և մուտք դեպի, այսպես կոչված, ՙկապույտ օվկիանոս՚: