Չորեքշաբթի, 22 Հունիսի 2011 19:55
Հայաստանում ներկա իրավիճակի համար սպառողների վստահությունը լավատեսական է, իսկ հեռանկարում` հոռետեսական
Արմինֆո. Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում աճել է 97.6%-ից մինչև 104.7%, իսկ տարվա կտրվածքով իջել է 108.4%-ից մինչև 101.3%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ինդեքսի բաղադրիչները` ընթացիկ պայմանների նթա ինդեքսը եռամսյակում աճել է 86.6%-ից մինչև 116.8%, ապագա պայմանների ինդեքսի 105.5%-ից մինչև 97.5% անկմանը զուգահեռ:
Ընդ որում, ընթացիկ պայմանների ենթաինդեքսում 55.5 կետով աճ է գրանցվել տնային տնտեսությունների կողմից ընթացիկ տնտեսական պայմաների գնահատականի գծով, ինչև և գնահատականների բալանսը բարձրացրել է 22.4-ից մինչև 29.4 միավոր, իսկ դա ցածր է միջին մակարդակից: Ընթացիկ պայմանների ենթաինդեքսի մյուս հոդվածներով գրանցվել է ավլի փոքր աճ: Այսպես, խոշոր գնումների իրականացման փաստի ենթաինդեքսը երկրորդ եռամսյակում աճել է 87.5%-ից մինչև 118%, գնահատականների 41.2-ից մինչև 48.6 միավոր աճի պայմաններում: Եկամուտների եռամսյակային փոփոխության ենթաինդեքսը աճել է 93.5%-ից մինչև 106.9%, բարձրացնելով գնահատականը 37.4-ից մինչև 40 միավոր:
Ապագա պայմանների ենթաինդեքսով աճ է գրանցվել միայն խոշոր գնումների հնարավորության գծով` 98%-ից մինչև 100.8%, ինչը բարձրացրել է գնահատականների բալանսը 56.8-ից մինչև 57.2 միավոր: Մնացած երկու հոդվածներով գրանցվել է անկում`եկամուտների փոփոխության ենթաինդեքսը հետագա եռամսյակներում նվազել է 113%-ից մինչև 95%, իջեցնելով գնահատականը 58.8-ից մինչև 55.8 միավոր, իսկ ընտանիքում զբաղվածության ենթաինդեքսը նվազել է 106.4%-ից մինչև 97%, իջեցնելով գնահատականը 56.8-ից մինչև 55.1 միավոր:
Նշենք, որ Կենտրոնական բանկի կողմից հարցումներն իրականացվում են 2005 թվականից և կոչված են գնահատելու ներկայիս տնտեսական իրավիճակը և սպասումները: Ինդեքսների հաշվարկի մեթոդաբանությունը հիմնված է Conference Board (ԱՄՆ) և երմանական IFO ինստիտուտների կողմից մշակված սկզբունքների հիման վրա: