Հինգշաբթի, 16 Հունիսի 2011 15:58
Այսուհետ, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները ՙԿոնվերս բանկի՚ և ՙԶոլոտայա Կորոնա՚ համակարգի միջոցով կլինեն առավել մատչելի են
Արմինֆո. Հունիսի 20-ից, ՙԿոնվերս բանկի՚ միջոցով կատարվող ՙԶոլոտայա կորոնա՚ դրամական արագ փոխանցումների համակարգով Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումները կկատարվեն նոր` իջեցված սակագներով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից, այսպես, Ռուսաստանից Հայաստան նշյալ համակարգով մինչև 50 000 ՌԴ ռուբլի, 1 800 ԱՄՆ դոլար, կամ 1 200 Եվրո փոխանցման դեպքում միջնորդավճարի նոր սակագին է սահմանվել 1/մեկ/ տոկոս, նախկինում գործող 1,5 տոկոսի փոխարեն: 50 000 ՌԴ ռուբլի, 1 800 ԱՄՆ դոլար, 1 200 Եվրո և ավել փոխանցման դեպքում` միջնորդավճարի սակագինը կկազմի 0,5 տոկոս, նախկինում գործող 1,5 տոկոսի փոխարեն:
ՙԶոլոտայա կորոնա՚ համակարգը ցանկացած քաղաքացու ¥անկախ նրա ՙԿոնվերս բանկի՚ հաճախորդը լինելու հանգամանքից¤ հնարավորություն է ընձեռնում Ռուսաստանից դրամական փոխանցումներ կատարել դեպի Հայաստան, որտեղ նրանց հարազատներն այդ դրամական միջոցները կարող են ստանալ ՙԿոնվերս բանկի՚ ցանկացած մասնաճյուղից, որի ցանցը սփռված է ողջ հանրապետությունով մեկ:
Տեղեկացնենք նաև, որ ՙԿոնվերս բանկում՚ Զոլոտայա Կորոնա արագ դրամական փոխանցումների համակարգից բացի գործում են Migom, InterExpress, Money Gram, Contact, Leader, Բիստրայա Պոչտա միջազգային դրամական համակարգերը: