Հինգշաբթի, 16 Հունիսի 2011 18:04
Յունիբանկը պրոմո-կետեր է բացել մայրաքաղաքիհամակարգչային տեխնիկայի խանութներում
Արմինֆո. Ապրանքների ապառիկ վաճառքի վարկավորման պայմանների ներկայացման եւ տեղում հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու նպատակով, Յունիբանկը պրոմո-կետեր է բացել ՙՆիքս՚ (ք. Երեւան, Սարյան 6-7), ՙՖայն՚ (ք.Երեւան, Սարյան 12), եւ ՙՔոմփաս՚ (ք.Երեւան, Սայաթ - Նովա պող. 15) համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, պրոմո-կետերի աշխատակիցները հաճախորդներին պարզաբանում են վարկավորման գործընթացը եւ օգնում են վարկային հայտի լրացման, ինչպես նաեւ փաստաթղթերի ներկայացման գործում:
Նշված խանութներից համակարգչային տեխնիկա գնելու համար Յունիբանկի կողմից տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 18%, ժամկետը` 24 ամիս, կանխավճարը` 0 տոկոս: Վարկի տրամադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից: Վարկի տրամադրման վերաբերյալ Բանկի որոշման մասին հաճախորդը կարող է տեղեկանալ հայտը ներկայացնելուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում:
Մանրածախ բիզնեսի զարգացումը, որը Յունիբանկն ընդունել է ռազմավարության առաջնահերթ ուղղություն, առաջին հերթին, ենթադրում է ֆիզիկական անձանց առավելագույնս հարմարավետ եւ արագ սպասարկում: Այդ իսկ պատճառով, բացի մասնաճյուղային ցանցի շարունակական ընդլայնումից, Յունիբանկը մինչեւ տարեվերջ շեշտակի կավելացնի առեւտրային սրահներում բացված պրոմո-կետերի քանակը եւ կընդգրկի այլ ոլորտներ եւս: Մասնավորապես, շուտով Բանկը պրոմո-կետեր կստեղծի «Ավիատրանսե խոշորագույն ավիագործակալության սպասարկման սրահում եւ «Օնլայն Պլյուսե խանութ- սրահում: