Հինգշաբթի, 16 Հունիսի 2011 19:25
Արարատբանկը մարում է իր պարտատոմսերի երրորդ թողարկումը, սկսելով չորրորդը
Արմինֆո. Արարատբանկը պատրաստվում է իր անվանական արժեկտրոնային պարտատոմսերի չորրորդ թողարկմանը, 250 մլն.դրամ էմիսիայի ծավալով և 12% եկամտաբերությունով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արարատբանկի մամուլի ծառայությունից, պարտատոմսերի թողարկման մեկնարկը նախատեսվում է հունիսի 20-ին:
Աղբյուրի համաձայն, Բանկը նախատեսում է 25 հազար պարտատոմսերի թողարկում, յուրաքանչյուրը 10 հազ.դրամ նոմինալ արժեքով և 2 տարի մարման ժամկետով: Արարատբանկի չորրորդ թողարկման անվանական պարտատոմսերը Nasdaq OMX Armenia բորսայում լիստինգի գործընթացն անցնելուց հետո կընդգրկվեն բորսայական Bbond ցուցակում: