Ուրբաթ, 17 Հունիսի 2011 17:27
Արարատբանկը պարտատոմսերի չորրորդ թողարկուման իրացումից ստացված միջոցները պատրաստվում է ուղղել միկրովարկավորմանը
Արմինֆո. Արարատբանկը պարտատոմսերի չորրորդ թողարկուման իրացումից ստացված 250 մլն.դրամ միջոցները պատրաստվում է ուղղել միկրո-բիզնեսի զարգացմանը: Այս մասին այսօր, անվանական արժեկտրոնային պարտատոմսերի չորրորդ թողարկման շնորհանդեսի առիթով կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը:
Փոխտնօրենը նշել է, որ պարտատոմսերի նախորդ թողարկումներից ստացված միջոցները բանկն ուղղել է ՓՄՁ ֆինանսավորմանը, հիմնականում`միկրովարկավորմանը: ՙԼինելով միկրովարկավորման շուկայի ամնաակտիվ մասնակիցներից մկը, Արարատբանկը կիրառում է Եվրոբանկի համապատասխան արդյունավետ տեխնոլոգիաները՚,-ընդգծել է Դ.Հարությունյանը: Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, նա տեղկացրել է, որ ներկայումս բանկի միկրովարկավորման պորտֆելը կազմում է մոտ 8 մլրդ.դրամ:
Միաժամանակ, փոխտնօրենի գնահատականերով, պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը նկատվում է հիմնականում ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից, չնայած, որ հետաքրքրվողների կազմում կան նաև ֆիզիկական անձինք:
Դ.Հարությունյանը տեղեկացրել է, որ նոր թողարկման պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 12%: Բանկի կողմից չորրորդ թողարկումը նախատեսված է հունիսի 20-ից հուլիսի 11-ը: Նախատեսվում է 25 հազար պարտատոմսերի թողարկում, յուրաքանչյուրը 10 հազ.դրամ անվանական արժեքով, 2 տարի մարման ժամկետով: Ինչպես և նախկինում, այս անգամ էլ որպես անդերռայթեր հանդես կգա ինքը, Արարատբանկը, իսկ որպես մարկետ-մեյքեր` ՙՌենեսա՚ ներդրումային ընկերությունը: Արարատբանկի չորրորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում լիստինգի գործընթացն անցնելուց հետո կընդգրկվեն բորսայական Bbond ցուցակում: