Հինգշաբթի, 23 Հունիսի 2011 16:14
Ասիական Զարգացման Բանկը Հայաստանին կտրամադրի 170 մլն.դոլարի վարկ
Արմինֆո. Այսօր Հայաստանի Խարհրդարանն իր արտահերթ նիստում վավերացրել է Ասիական Զարգացման Բանկի հետ 170 մլն.դոլարի վարկային համաձայնագիրը:
Փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար ՏԻգրան Դավթյանը: Նրա խոսքերով, սա վարկի երկրորդ տրանշն է, որը նախատեսված է Երևան-Թալին ճանապարհի 41 կմ երկարությամբ հատվածի շինարարության համար, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության շրջանակներում: Նախարարը նշել է, որ այդ վարկով նախատեսվում է կառուցել ժամանակակից չորս շարք ունեցող ճանապարհ, ներկայիս երկու շարք ունեցող ճանապարհի փոխարեն: