Հինգշաբթի, 23 Հունիսի 2011 16:15

Հայաստանը մտադիր է Ասիական Զարգացման Բանկից ներգրավել 400 մլն.դոլար


Արմինֆո. Այսօր Հայաստանի Խարհրդարանն իր արտահերթ նիստում վավերացրել է Ասիական Զարգացման Բանկի հետ 400 մլն.դոլարի վարկային համաձայնագիրը:

Փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար ՏԻգրան Դավթյանը: Նրա խոսքերով, համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականի մարտի 24-ին և ուղղված է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացմանը: Համաձայնագիրը հանդիսանում է շրջանակային: Ընդհանուր արժեքը կազմում է 400 մն.դոլար: Համաձայնագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել մի շարք նախագծեր, կապված հանրապետության խոշոր քաղաքային տնտեսությանների բարելավման հետ:

Խոսքը գնում է քաղաքային կոմունիկացիաների,ավտոճանապարհների, քաղաքային շինարարության ու կառավարման մասին: