Հինգշաբթի, 23 Հունիսի 2011 16:17
Միջազգային զարգացման Ասոցիացիան գյուղատնտեսության զարգացման նպատակով Հայաստանին կտրամադրի 16 մլն.դոլար
Արմինֆո. Այսօր Հայաստանի Խարհրդարանը վավերացրել է Միջազգային Զարգացման ասոցիացիայի, որը հանդիսանում է Համաշխարհային բանկի կառոիյցներից մեկը, հետ 16 մլն.դոլարի վարկային համաձայնագիրը:
Փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքերով, համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականի ապրիլի 1-ին, որի համաձայն Ասոցիացիան Հայաստանին կտրամադրի 16 մլն.դոլարի վարկ, 30 տարի մարման ժամկետով և տարեկան 0.75% տոկոսարույքով:
Միջոցները կուղղվեն գյուղր կայուն զարգացմանը 2010-2020 թվականներին: Մասնավորապես, նախատեսված է մինչև 2016 թվականը իրականացնել գյուղատնտեսական արտադրության արդյունավետ կառավարման ծրագիր: Ծրագրի համար կհատկացվի ընդամենը 21.33 մլն.դոլար: ՀՀ Կառավարության համաֆինանսավորման բաժինը կկազմի 3,35 մլն,դոլար և 1.8 մլն.դոլար կվճարեն շահառուները: