Հինգշաբթի, 23 Հունիսի 2011 19:13
Անելիք Բանկի ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելի աճը 2011 թվականի առաջին 5 ամիսների արդյունքներով կազմել է մոտ 25 %
Արմինֆո. 2011 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում Անելիք Բանկի ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելն աճել է գրեթե 2.7մլրդ. դրամով` հասնելով 13.7մլրդ. դրամի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 5 ամիսների ընթացքում աճը կազմել է մոտ 25%, ընդ որում միայն մայիս ամսվա ընթացքում գրանցվել է ավելի քան 0.65 մլրդ. դրամի ավանդային պորտֆելի աճ:
ՙՆշված աճը պայմանավորված է ոչ միայն 2011 թվականի մայիսի 5-ից ներդրված ՙԱրձակուրդային՚ ավանդատեսակով, որը հնարավորություն է տալիս մինչև օգոստոսի 3-ը ներդնել ավանդ` տարեկան մինչև 12 % տոկոսադրույքով, և շահել 2 ուղեգիր դեպի Փարիզ, այլ նաև այլ ավանդատեսակներով: Նշենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 1-ից գործում է «Ապահովե ավանդատեսակը, որը շատ մեծ պահանջարկ է վայելում բնակչության շրջանակում` 1 տարվա համար սահմանելով 12.1% տոկոսադրույք, ինչպես նաև ՙԿուտակային՚ ավանդատեսակը, որի համար սահմանված է տարեկան մինչև 12.3 % տոկոսադրույք: Բացի այդ Անելիք Բանկի բոլոր ավանդատեսակները, ունենալով մրցակցային տոկոսադրույքներ, հաճախորդներին հնարավորություն են ընձեռում ցանկացած պահի հետ վերցնել ներդրած ավանդը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ: Կցանկանայի ավելացնել նաև, որ Բանկի բոլոր ավանդատուները ստանում են նվեր` անվճար VISA կամ MASTERCARD տեսակի պլաստիկ քարտեր` առանց սպասարկման վճարների: Ընդհանուր առմամբ ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելի աճը պայմանավորված է բնակչության վստահությամբ դեպի «Անելիք Բանկըե, որը մենք շատ ենք կարևորում՚,- նշել է Անելիք Բանկի Հաճախորդների սպասարկման վարչության պետ` այանե Մալխասյանը: