Չորեքշաբթի, 22 Հունիսի 2011 17:45
Իր պատմության մեջ առաջին անգամ Արարատբանկը կվճարի դիվիդենտներ
Արմինֆո. Իր պատմության մեջ առաջին անգամ Արարատբանկը կվճարի դիվիդենտներ: Ինչպես այսօր Արարատբանկի բաժնետերերի տարեկան ժողովում տեղեկացրել է բանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, 2010 թվականի արդյունքներով բանկն իր բաժնետերերին կվճարի դիվիդենտներ`4.17% մեկ բաժնետոմսի դիմաց, որը կազմում է մոտ 208 դրամ: Դիվիդենտների վրաճներին բանկը կուղղի 248.5 մլն.դրամ կամ նախորդ տարվա զուտ շահույթի 20%-ը, որը կազմել է 1.279 մլրդ.դրամ: Դիվիդենտների վճարումը կսկսվի մեկ ամսից, բանկի գլխամասային գրասենյակից:
Օսիպյանի խոսքերով, մեկ բաժնետոմսի կտրվածքով (RPS) շահույթը կազմում է 1123 դրամ: Մեկ բաժնետոմսի վերջնական չափը 2010 թվականի ավարտին կազմել է 9005 դրամ: Նա տեղեկացրել է նաև, որ զուտ շահույթից 70 մլն.դրամ բանկը կուղղի պահուստային ֆոնդի համայրմանը, իսկ շահույթի մնացած մասը`բանկի հետագա զարգացմանը: 2010 թվականի արդյունքներով, կապիտալի եկամտաբերության (ROE) ցուցանիշը կազմել է 14.08%, իսկ ակտիվների շահութաբերությունը (ROA) `2.86%:
2010 թվականի վերջին Արարատբանկի բաժնետերի թիվը կազմել է 84 անձ, որոնցից 4-ը իրավաբանակ անձեր են: Բանկի մաժորիտար բաժնետերն է Հայաստանի խոշորագույն նավթաթրեյդերներից մեկը` ՙՖլեշ՚ ընկերությունը, որի մասնաբաժինը բանկւ կանոնադրական կապիտալում կազմում է 74.1%, ինչպես նաև Եվրոբանկը` 25%+1 բաժնետոմս: