Չորեքշաբթի, 22 Հունիսի 2011 19:25
Արարատբանկը նախատեսում է մինչև տարեվերջ վարկային պորտֆելը հասցնել 35-36 մլրդ.դրամի
Արմինֆո. Արարատբանկը նախատեսում է մինչև տարեվերջ վարկային պորտֆելը հասցնել 35-36 մլրդ.դրամի, 2010 թվականի համեմատ ապահովելով 42.3% աճ: Այս մասին այսօր, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, հայտարարել է Արարատբանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Այսօր կայացած բաժնետերերի տարեկան ժողովում Ա.Օսիպյանը տեղեկացրել է, որ 2010 թվականին, 2009 թվականի համեմատ բանկը վարկային պորտֆելը մեծացրել է 50.7%, մինչև 25.3 մլրդ.դրամ: Ընդ որում, այդ աճի 60%-ը պայմանավորված է փոքր և միջին վարկերի աճով, 33%-ը` հիպոթեքային վարկերով, իսկ մնացածը`խոշոր վարկերի հաշվին: Նրա խոսքերով, վերջին տարիներին բանկի վարկային ներդրումյների պահուստային ֆոնդը չի փոփոխվել: Օսիպյանի խոսքերով, վարկային պորտֆելի աճի շնորհիվ 2010 թվականին բանկի ակտիվներն աճել են 44%, մինչև 62.9 մլրդ.դրամ, բանկի պարտավորությունները` 48.3%, ֆիզիկական անձանց ժամկետային վարկերը` 145.7%, իսկ ներգրավված միջոցների ծավալը` 54%, կազմելով 23.3 մլրդ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է 10260.5 մլն.դրամ, աճելով 29.1%: