Ուրբաթ, 24 Հունիսի 2011 15:14
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին
Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ րիգորյանը հունիսի 24-27-ը մասնակցելու են Բազելում (Շվեյցարիա) գումարվող Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին, որի ընթացքում քննարկվելու են բանկի գործունեության հետ կապված հարցեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ժողովում կքննարկվեն Բանկի գործունեության հարցերը:
Նշենք, որ Միջազգային Հաշվարկների Բանկը հանդիսանում է միջազգային ֆինանսական կառույց, որը հիմնվել է 1930 թվականին, Բազելում, Անգլիայի, Ֆրանսիայի, երմանիսյի, Բելգիայի, Իտալիայի կենտրոնական բանկերի, ԱՄՆ երեք մասնավոր բանկերի`Մորգանի գլխավրությամբ և ճապոնական մասնավոր բանկերի կողմից: Ներկայումս Բանկի բաժնետոմսերի 75%-ը պատկանում է Կենտրոնական բանկերին, իսկ 25%-ը` մասնավոր բանկերին: Բանկի ընթացիկ գործերը ղեկավարում է Տնօրենների Խորհուրդը, որի կազմում են եվրոպական 8 կենտրոնական բանկերի կառավարիչներ, ինչպես նաև ֆինանսական, արդյունաբերական և առևտրի ոլորտների 5 ներկայացուցիչներ: