Ուրբաթ, 24 Հունիսի 2011 18:27
Յունիբանկը մտադիր է ստեղծել սպառողական վարկավորման մասնագիտացված կենտրոններ
Արմինֆո. Սպառողական վարկավորման նկատմամբ բնակչության պահանջարկի մեծացումը և այդ ուղղությամբ Յունիբանկի արդյունավետ աշխատանքը հիմք հանդիսացան Բանկի համար ստեղծելու սպառողական վարկավորման մասնագիտացված կենտրոններ “ՕՊԵՐԱ” և “ԿԻՆՈՆԱԻՐԻ” երեւանյան մասնաճյուղերում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից,
Կենտրոնների հիմնական նպատակը վարկային հայտերի ուսումնասիրության ժամկետի զգալի կրճատումն ու սպառողական վարկերի և վարկային քարտերի տրամադրման գործընթացը հաճախորդների համար ավելի հարմարավետ դարձնելն է:
Մասնագիտացված մասնաճյուղերի ստեղծման նախագիծն իրականացվում է սպառողական վարկավորման շուկայում Յունիբանկի դիրքերի ամրապնդման և վարկավորման ծավալների շեշտակի ընդլայնման ծրագրի շրջանակներում: 2011թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով Յունիբանկը սպառողական վարկավորման ծավալներով ընդգրկվել է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: 01.06.11թ.-ի դրությամբ Բանկի սպառողական վարկավորման պորտֆելը գերազանցել է 24,7 մլրդ դրամը:
Վերջին տարին Յունիբանկի համար մանրածախ բիզնեսի ակտիվ զարգացման տարի էր: Բանկը դիվերսիֆիկացնում է վարկային պորտֆելը` նախապատվությունը տալով ֆիզիկական անձանց և փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը:
ՙՖիզիկական անձանց վարկավորման գործընթացի արդյունավետության հիմնական բաղադրիչները վարկատեսակների լայն տեսականին, դրանց հասանելիությունը, սպասարկման արագությունն ու որակն են: Ահա թե ինչու, Յունիբանկն անընդհատ ավելացնում է սպասարկման կետերի քանակը և հավաքագրում է նոր կադրեր, որոնք անցնում են նեղ մասնագիտական պատրաստվածություն: Հաճախորդների սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով մասնագիտացված մասնաճյուղերում կներդրվի վարկավորման նոր ժամանակակից տեխնոլոգիա՚ ,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, մասնաճյուղային ցանցի կառավարման և օպերացիոն տնօրեն Սերգեյ Արզումանյանը:
Ներկա դրությամբ Յունիբանկի մասնաճյուղային ցանցը բաղկացած է 37 մասնաճյուղերից: Բանկը նախատեսում է շարունակել մասնաճյուղային ցանցի ընդլայնման աշխատանքները և մինչեւ տարեվերջ ունենալ 42 մասնաճյուղ: Հիշեցնենք, որ վերջերս Երեւանի կենտրոնում բացված “ՕՊԵՐԱ” / Սայաթ-Նովա 1/ եւ “ԿԻՆՈՆԱԻՐԻ” /Մաշտոցի 50/ մասնաճյուղերը տրամադրում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը` սպառողական և բիզնես վարկեր, բանկային քարտեր, ավանդների ընդունում, կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների ընդունում, Յունիստրիմ դրամական փոխանցումների իրականացում , հաշվարկադրամարկղային սպասարկում և այլն: “ՕՊԵՐԱ” մասնաճյուղն աշխատում է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 11:00-ից մինչեւ 20:00, իսկ “ԿԻՆՈՆԱԻՐԻ” մասնաճյուղը` 9:15-ից մինչեւ 17:00, շաբաթ եւ կիրակի` հանգստյան օրեր: Յունիբանկի “Զվարթնոց” մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Բանկի “Ամիրյան” և “Կոմիտաս” մասնաճյուղերը “Յունիստրիմ” դրամական փոխանցումներ և արտարժույթի փոխանակում են իրականացնում մինչեւ 19:30-ը, իսկ ընդհանուր բանկային սպասարկում` 17:00: Շաբաթ եւ կիրակի` հանգստյան օրեր:
Յունիբանկը ակտիվ ընդլայնում է նաեւ պրոմո-կետերի ցանկը: Այժմ Բանկի պրոմո-կետերը գործում են «Նիքսե, «Ֆայնե եւ «Քոմփասե համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում, իսկ շուտով նաեւ` «Ավիատրանսե խոշորագույն ավիագործակալության սպասարկման սրահում և «Օնլայն Պլյուսե խանութում: Պրոմո-կետերի աշխատակիցները հաճախորդներին պարզաբանում են վարկավորման գործընթացը, օգնում վարկային հայտի լրացման, ինչպես նաեւ փաստաթղթերի ներկայացման գործում: