Չորեքշաբթի, 29 Հունիսի 2011 17:35
Ամերիաբանկն առաջարկում է ֆինանսական վարձակալության  նոր տեսակ` Էքսպրես լիզինգ
Արմինֆո: Ամերիաբանկը մշակել է ֆինանսական վարձակալության /լիզինգի/ նոր տեսակ` Էքսպրես լիզինգի ծառայությունը, որը հնարավորություն կընձեռի լիզինգի ծառայությունը մատուցել առավել սեղմ ժամկետներում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, էքսպրես լիզինգի ծառայությունը Բանկում գործող լիզինգի ծառայությունից տարբերվում է նախ պարզեցված ընթացակարգով` համաձայն որի ծառայությունը մատուցելիս  հիմք են ընդունվում կազմակերպության ընդամենը մի քանի կարևոր ցուցանիշներ, ինչն  էականորեն արագացնում է  ծառայության տրամադրման գործընթացը, ինչպես նաև հայտի գնահատման մոտեցումով և սակագներով:
Էքսպրես լիզինգով ֆինանսավորումը կարող է տրամադրվել մինչև  40 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով: 
Անշարժ գույք ձեռք բերելու դեպքում Էքսպրես լիզինգի ծառայությունը տրամադրվում է մինչև 10 տարի ժամկետով, իսկ շարժական գույք ձեռք բերելու համար` մինչև 5 տարի մարման ժամկետով:
Նշենք, որ Բանկի  ֆինանսական վարձակալության պորտֆելը 28.06.11թ. դրությամբ կազմում է 1.7 մլրդ դրամ: Ամերիաբանկի Էքսպրես լիզինգի ծառայությունը նպատակ ունի խթանելու փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության զարգացումը: