Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 17:01
Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2011 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 1055.3 մլն.դոլար
ԱրմԻնֆո: Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2011 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 1055.3 մլն.դոլար կամ 390.1 մլրդ.դրամ:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի բալանսը արտահանման և ներմուծման FOB-գներով (Free on Board) 2011 թվականի հունվար-մայիսին կազմել է 760.7 մլն.դոլար կամ 2057.6 մլրդ.դրամ, այդ թվում, արտահանման ծավալները կազմել են 487.7 մլն.դոլար կամ 180.3 մլրդ.դրամ (FOB-գներով), իսկ ներմուծման ծավալները` 1569.9 մլն.դոլար կամ 580.4 մլրդ.դրամ (CIF-գներով): 2011 թվականի հունվար-մայիս ամիսներին, ըստ նախնական տվյալների, արտաքին առևտրի հաշվեկշիռը (FOB-գներով) եղել է բացասական`840.5 մլն.դոլար:
Միաժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառութան ծավալները 2011 թվականի մայիսին կազմել են 474.7 մլն.դոլար կամ 177.2 մլրդ.դրամ, ապրիլի համեմատ աճելով 5.6%, իսկ 2010 թվականի մայիսի համեմատ` 23%:
2011 թվականի հունվար-մայիս ամիսներին Եվրամիության երկրների հետ շրջանառությունը կազմել է 681.5 մլն.դոլար կամ արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 33.1-ը, տարեկան կտրվածքով աճելով 20.4%: ԵՄ երկրների հետ բացասական սալդոն տարվա կտրվածքով աճել է 10.8%, մինչև 188.7 մլն.դոլար: 2011 թվականի հունվար-մայիսին դեպի ԵՄ րկրներ է արտահանվել 246.4 մլն.դոլարի ապրանք, տարեկան 14.2% աճով:
Հեռավոր արտասահմանի հետ բացասական սալդոն տարվա կտրվածքով աճել է 0.3%, կազմելով 475 մլն.դոլար: ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրի շրջանառությունը հունվար-մայիսին տարվա կտրվածքով աճել է 15%, հասնելով 580.6 մլն.դոլարի, իսկ առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն աճել է 10.8%, հասնելով 419 մլն.դոլարի: Հունվար-մայիս ամիսներին դեպի Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները կազմել է 80.9 մն.դոլար, աճելով տարվա կտրվածքով 27.8%, իսկ ներմուծման ծավալները կազմել են 499.8 մլն.դոլար, աճելով տարվա կտրվածքով 13.2%:
2011 թվականի հունվար-մայիս ամիսներին հայկական ապրանքների հիմնական գնորդներն են հանդիսացել Բուլղարիան` ընդհանուր արտահանման ծավալների 15.3%, երմանիսն` 15%, Ռուսաստանը` 13.5%, Նիդերլանդները`9.7%, ԱՄՆ`8.7%, Իրանը`8.2%, Կանադան`4.4%, Վրաստանը`3.8%, Բելգիան`3.7%: Իս դեպի Հայաստան հիմնական մատակարարներն են եղել Ռուսաստանը` 22.9%, Չինաստանը`9.2%, Ուկրաինան`6.3%, Գերմանիսն`5.8%, Թուրքիան`5.1%, Իրանը`4.5%, Իտալիան`4%:
Արտահանման ընդհանուր ծավալներում աճ է գրանցվել պատրաստի սննդամթերքի` 40.7%, մինչև 57.7 մլն.դոլար, հանքանյութերի`55.1%, մինչև 162 մլն.դոլար, ոլորտներում:
Ընդ որում, արտահանման ամենամեծ ծավալները կազմել են ոչ թանկարժեք մետաղները`160 մլն.դոլար, քիմիական արդյունաբերությնա ապրանքները` 4.8 մլն.դոլար: Իսկ ներմուծման ծավալներում էական`49.9%, աճ է գրանցվել բուսական ծագումով յուղերի գծով, իսկ հանքարդյունաբերության ոլորտում աճը կազմել է 311.3 մլն.դոլար: