Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 17:14
Հայաստանի ՀՆԱ 2011 թվականի առաջին եռամսյակում կազմել է 615.9 մլրդ.դրամ
Արմինֆո: Հայաստանի ՀՆԱ 2011 թվականի առաջին եռամսյակում բացարձակ արտահայտությամբ կազմել է 615.9 մլրդ.դրամ կամ 1.7 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 1.2%: Հիմնական գներով 2011 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ կազմել է 529.3 մլրդ.դրամ կամ 1.4 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 1.4%: ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորը տարվա կտրվածքով աճել է 10.3%:
Նշենք, որ ընթացիկ տարվա հունվարից ՀՀ կառավարությունը դադարել է հրապարակել ՀՆԱ բացարձակ մեծությունը ամսվա կտրվածքով, դիտարկելով այն որպես տնտեսական ակտիվության ցուցանիշ, հաշվարկելով միջազգային ստանդարտներով: ՀՆԱ բացարձակ մեծությունը այսուհետ նշվում է եռամսյակային և տարեկան հաշվետվություններում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությա տվյալների, 2011 թվականի մարտին աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, սկ ամենամեծը` շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում:
Կնտեսության ակտիվության դրայվեր է հանդիսացել շինարարության ոլորտը, որտեղ ծավլները մարտին աճել են 2 անգամ, մինչև 23.4 մլրդ.դրամ կամ 63.4 մլն.դոլար: Երկրորդ տեղում է գյուղատնտեսությունը` 21.5%, մինչև 24.5 մլրդ.դրամ կամ 66.6 մլն.դոլար:
Այնուհետև հաջորդում են` առևտրի ոլորտը` 16.6%, մինչև 143.4 մլրդ.դրամ կամ 389 մլն.դոլար, արդյունաբերության լորտը` 12.7%, մինչև 76.9 մլրդ.դրամ կամ 208.7 մլն.դոլար, բնակչությանը տրամադրված ծառայությունների լորտը` 9.6%, մինչև 65.2 մլրդ.դրամ կամ 176.9 մլն.դոլար, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 2.5%, մինչև 603.8 մլն.կՎտ.ժամ:
Արտաքին առևտրի շրջանառությունը 2011 թվականի մարտին, տարվա կտրվածքով աճել է 14.1%, իսկ մարտին, փետրվարի համեմատ` 18.1%, կազմելով 430.3 մլն.դոլար կամ 158.5 մլրդ.դրամ: Ընդ որում, արտաքին առևտրի մարտյան աճը հիմնականում ապահվվել է ներմուծման հաշվին` 23.2%, մինչև 338.1 մլն.դոլար կամ 124.5 մլրդ.դրամ, իսկ արտահանման տարեկան աճը` 21.8%, մինչև 92.2 մլն.դոլար կամ 34 մլրդ.դրամ:
Հայաստանի սպառողական շուկայում 2011 թվականի մարտին գրանցվել է 0.8% ինֆլյացիա, իսկ տարվա կտրվածքով` 11.5%: ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2011 թվականի մարտին կազմել է 368.42 դրամ/դոլար, իսկ հունվար-մարտ ամիսներին` 366.14 դրամ/դոլար:
Նիշեցնենք, որ մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկման աճողական մեթոդից դիսկրետ մեթոդին անցնելու մասին ՀՀ Կառավարությունը հայտարարել է 2011 թվականի հունվարի 25-ին: Մասնավորապես, տնտեսական ակտիվությունը հաշվարկվում է արտադրության ծավալների հիման վրա, այլ ոչ թե արտադրության ավելացված արժեքով, և չի ներառում արտադրության մաքուր հարկերը, ինչպես նաև ֆինանսական միջնորդության անուղղակի ծառայությունները: