Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 17:37
Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը մայիսին աճել է 4.2%, մինչև 2.9 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո: Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի մայիսին աճել է 4.2%, հունիսի 1-ին կազմելով 1.089 տրլն. դրամ կամ 2.9 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 37.8%, իսկ հունվար-մայիս ամիսներին` 15.7%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումների ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է 1.043 տրլն.դրամ կամ 2.8 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 40.2% կամ 419.8 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 59.8% կամ 623.3 մլրդ.դրամ: 2011 թվականի մայիսին դրամային վարկավորումը աճել է 3.7% (տարվա կտրվածքով` աճել է 9.5%), արտարժութային վարկերը` 4.7%:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2011 թվականի հունիսի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 3.8% կամ 41.6 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը մայիսին աճել է 1.2%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը` 7.4%:
Երկարաձգված վարկերի կազմում 58.4% կամ 24.3 մլրդ.դրամ կազմել է կարճաժամկետ վարկերի ծավալը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 99.3%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի մայիսին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքներն աճել են`17.01%-ից մինչև 17.62%, իսկ տարվա կտրվածքով իջել են 2.4 տոկոսային կետով: