Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 19:19
ՀՀ Ֆիննախ. Հայաստանի պետկան պարտքը 2011 թվականին կկազմի ՀՆԱ 41.3%-ը
Արմինֆո: Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը կառավարելի է և ոչ խնդրահարույց: Այս մասին այսօր Վայոց ձորում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` ընդգծելով, որ այդ մասին է հուշում 2010թ.-ից իրականացվող արտաքին պարտքի կայունության վերլուծությունը:
ՙՄեր պարտքը կազմում է ՀՆԱ ցուցանիշի 44-45 տոկոսը: Այս տեսակետից այդ թիվն իրականում սարսափելի չէ և կառավարելի է: Այս կարծիքին են նաև միջազգային վարկանշային մի շարք մասնավոր գործակալություններ: Բացի դրանից, մեր բյուջեի տեսանկյունից պարտքի մասին օրենքը հստակորեն սահմանում է 50 և 60 տոկոսի սահմանագիծը: Մեզ մոտ նման խնդիր չկա, և մենք անգամ կարող ենք այս սահմաններում պարտքը ավելացնել` առանց կայունության մասին լրջորեն մտածելու: Խոսքն այն մասին չէ, որ մենք ցանկացած պարտք պետք է վերցնենք, խոսքը նրա մասին չէ, որ մենք չպետք է ուշադիր լինենք արդյունավետ կառավարելուն: Պարզապես մենք ունենք պարտք, որը զգալի է մեր երկրի համար, որը պետք է արդյունավետ կառավարել, սակայն կայունության տեսանկյունից այն խնդրահարույց չէ՚,- հավաստիացրել է նախարարը: