Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 21:01
Մարտական տրամադրությամբ դեպի հաղթանակ
ԱրնԻնֆո. Եվրոպայից Ամերիկա, եվրոպական առաջնությունից դեպի աշխարհի առաջնություն: Եվրոպական տուրնիրում տարած հաղթանակը Ամերիաբանկի թիմին պարտադրում է ավելի հաջող ու հավաք կերպով հանդես գալ համաշխարհային Բանկային կառավարում-2011 on-line մրցույթում: Օգոստոսին Նյու Յորքում կայանալիք եռօրյա տուրնիրում Ամերիաբանկի թիմը, որպես եվրոպական մրցույթի հաղթող, ինտելեկտուալ-պրոֆեսիոնալ մարտի կնետվի Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Ասիայի և Աֆրիկայի մրցույթների հաղթողների հետ: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ եվրոպական մրցույթի տպավորությունների մասին են կիսվում Ամերիաբանկի թիմի մասնակիցները, ռիսկերի կենտրոնի ղեկավար Անդրանիկ Բարսեղյանը, այդ կենտրոնի գլխավոր մասնագետ Վահրամ Հակոբյանը, ակտիվների և պասիվների կառավարման բաժնի ղեկավար Հովհաննես Խաչատրյանը և ռազմավարության մշակման բաժնի ղեկավար Հովհաննես Թորոյանը:
Ամերիաբանկը, որպես Հայաստանի բանկային համակարգի ներկայացուցիչ, առաջին անգամ էր մասնակցում նման մրցույթի: Ինչպիսի՞ բարդ իրավիճակներում էր անցնում թիմերի միջև մրցությունը:
Ամերիաբանկի թիմ. Բանկային կառավարում – Եվրոպա 2011 on-line մրցույթում մենք բարձր պահեցինք ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԱՊՀ բանկային համակարգի պատիվը, քանի որ երես առ երես մրցում էինք եվրոպական բանկերի հետ: Երեք օրում ստիպված եղանք անցնել վեց լարված փուլերի միջով, երբ մրցույթի կազմակերպիչների կողմից անսպասելիորեն ներմուծվում էին նոր բաղադրիչներ, արհեստականորեն ստեղծելով անորուշության մթնոլորտ (ճգնաժամ), որոնց ֆոնի ներքո տուրնիրի մասնակիցներին առաջարկվում էր մշակել վիրտուալ բանկի կառավարման լավագույն պրակտիկ մոդելը: Տուրնիրի կազմակերպիչն էր SimArch NV ընկերությունը, Նյու Յորքի ֆինանսական ինստիտուտի, Խնայբանկերի համաշխարհային ինստիտուտի և Խնայբանկերի եվրոպական խմբի հետ համատեղ: Մրցակից-բանկերի շարքում կային այնպիսի հզոր ֆինանսական կառույցներ, ինչպես հոլանդական ING Խումբը, Dexia ֆրանկո-բելգիական բանկային խումբը, CSOB չեխական բանկային խումբը: Ընդ որում, ING-ը հանդես էր գայիս մեկ թիմով, Dexia-ն`երեք թիմով: Եվրոպական տուրնիրի մասնակիցներից միայն Ամերիաբանկն էր հանդես գալիս իր անվան տակ, մրցակիցներին զարմացնելով նման պարզությամբ, իսկ խաղի ընթացքում` նաև իր բանկային ունակություններով, լինելով հեռավոր ու քիչ հայտնի Հայաստանի թիմ, կարղանալով բոլորի հետ մրցել ինչպես հավասարը հավասարի հետ ու անգամ հաղթել: Տեղին է նշել, որ Dexia-ն նախորդ տարի լավագույնն էր ճանաչվել աշխարհում:
Ինչի՞ հետ բախվեցին մրցույթի մասնակիցները տուրնիրի ընթացքում: Եվ ընդհանրապես, կա՞ր արդյոք այդ խաղում ինչ-որ հստակություն:
Ամերիաբանկի թիմ. Հստակությունը կայանում էր միայն նրանում, որ մրցույթի սկզբում բոլոր թիմերին տրվել էր միատեսակ մեկնարկային կետ ունեցող վիրտուալ բանկ, որի կառավարման ընթացքում հարկավոր էր ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի բաղադրիչների վրա, ինչպես սեփական բաժնետոմսերի շուկայական արժեքը, ռիսկերի կառավարումը և ռազմավարության իրականացումը: Մնացածը կրում էր անորոշ բնույթ: Թե ինչպիսի բարձրունքների կհասնի վիրտուալ բանկը, կախված էր մասնակիցների կողմից ճգնաժամային պայմաններում այդ բանկը կառավարելու և զարգացնելու ունակություններից: Ընդ որում, թիմերին նախապես չէր հայտնվում, թե երբ վրա կհասնի ճգնաժամը, որոնց խնդիրը կայանում էր նրանում, որպեսզի այդ վիրտուալ բանկը կարողանար ցանկացած պահի դիմագրավել ճգնաժամին: Ամենաբարդն այն էր, որ կազմակերպիչների կողմից անսպասելի, արհստականորեն ստեղծվում էին ցնցումային իրավիճակներ, որոնց նախադրյալները նախորդ փուլերում արտահայտված չէին, և այստեղ շատ կարևոր էր, որպեսզի գործողությունների ռազմավարությունը մշակելիս (ստրես-թեստերի միջոցով), ի սկբանե, կանխատեսել հնարավոր ցնցումային հարվածները: Վեց տուրերի արդյունքում Ամերիաբանկի թիմն առաջին երկու` սեփական բաժնետոմսերի շուկայական արժեք և ռիսկերի կառավարում պարամետրերով ճանաչվեց լավագույնը, հավաքելով համապատասխանաբար` 60% և 20%, իսկ ընդհանուր արդյունքով` 100%:
Ամերիաբանկը միշտ էլ հստակորեն է մշակում իր զարգացման ռազմավարությունը, հաշվի առնելով մակրոտնտեսկան կանխատեսումները և հետևողականորեն կատարելով կամ գերակատարելով դրանք, անգամ ճգնաժամային բարդ իրավիճակներում: Այդ դեպքում ինչո՞ւ է Ամերիաբանկի թիմը զիջել ռազմավարություն բաղադրիչի գծով:
Ամերիաբանկի թիմ. Մրցույթում նույնպես մեր կողմից ոչ պակաս հստակորեն էր մշակվել նաև ռազմավարությունը: Ցածր արդյունքի պատճառն այն է, որ այդ բաղադրիչով մեր գնահատականներն ավելի կարճ ու լակոնիկ բնույթ էին կրում, իսկ հակառակորդներն իրենց գործողությունները ներկայացրել էին ավելի մանրամասնորեն, ինչպես նաև որոշ ցուցանիշների շեղումների պատճառով, ինչը պայմանավորված էր վիրտուալ շուկայի բարձր անորոշությունով: Այնուամենայնիվ, վիրտուալ շուկայի այդ բաղադրիչի տեսակարար կշիռը Ամերիաբանկի ընդհանուր գնահատականների մեջ, չնայած կազմեց 20%, բայց չազդեց ընդհանուր արդյունքի վրա:
Ինչպիսի՞ եզրակացություններ կարելի է անել:
Ամերիաբանկի թիմ. Օգոստոսյան համաշխարհային տուրնիրին մենք կմշակենք այնպիսի ռազմավարություն, որը հնարավոր լինի արագորեն ճշգրտել, կախված առաջարկվող տնտեսական մոդելից: Իսկ եվրոպական տուրնիրում բարդությունը կայանում էր նրանում, որ ունենալով միայն մեկնարկային կետ և կոնկրետ ժամանակահատվածի (2 տարի) համար ցուցանիշների աճի ապահովման ուղղությամբ կազմակերպիչների պահանջները, մենք ստիպված էինք ռազմավարությունը կառուցել սեղմ ժամկետներում, առանց շուկայի սպասվող դինամիկան գիտենալու, չտեսնելով անսպասլի ստեղծվող արհեստական ցնցումների նախադրյալները: Մենք արդեն հաշվի էինք առել նախորդ տարիների բացթողումները, անպայման կանենք հետևություններ, և այդ ճշգրտումները հաշվի առնելով կաշխատենք բացառել թույլ կողմերը, որպեսզի հզորությամբ հանդես գանք համաշխարհային տուրնիրում: Այն , ինչ կարելի է մտածել մինչև համաշխարհային առաջնությունը, կարվի նախապես:
Ի՞նչ կասեք հաղթական` ռիսկերի կառավարում և սեփական բաժնետոմսերի շուկայական արժեք, բաղադրիչների մասին: Ինչպիսի՞ միջանկյալներ էին ներդնում կազմակերպիչները և ինչպիսի՞ ցնցումային անսպասելի իրավիճակների էիք ստիպված լինում դիմագրավել:
Ամերիաբանկի թիմ. Ռիսկերի կառավարումը (վարկային ռիսկ, իրացվելիության ռիսկ, տոկոսային ռիսկ) նախատեսում էր ռիսկերի դիվերսիֆիկացիայի ապահովում, դրանց պլանավորում: Խաղի մեջ ռիսկերի կառավարման կոնկրետ պլաններ սահմանված չէին, և ռիսկերի գնահատումն իրականացնում էին տուրնիրի կազմակերպիչները: Մրցույթի ընթացքում ռիսկերը նվազեցնելու համար տրվում էին արտադրյալ գործիքներ, օրինակ, տոկոսադրույքի հեջացման համար` տոկոսային սվոպ: Ակտիվներով ու պասիվներով դրվում էր դրանց հավասարակշված կառավարման խնդիրը, ինչպես նաև հարկավոր էր ճգնաժամի ընթացքում պահպանել բանկի ցուցանիշները: Մասնաճյուղերի կառավարման գծով մենք ի սկզբանե որոշում ընդունեցինք ճգնաժամի դեպքում կրճատել դրանք, դրանով իսկ տնտեսելով ու օպտիմալացնելով ծախսերը, ինչը հետագայում, երբ կազմակերպիչները ճգնաժամային պայմանների ներգրավումով բարդացրեցին խնդիրը, հանդիսացավ ճիշտ որոշում: Խաղի ընթացքում մենք աշխատում էինք մեր ուշադրությունը կենտրոնացնել բանկի կառավարման արդյունավետության վրա և արդեն վերջին տուրերում, չնայած այն բանին, որ թիմն արդեն նկատելիորեն առաջ էր անցել մրցակիցներից, մենք ավելի ամրապնդեցինք ռիսկերի կառավարման մոդելը և համոզված ձևով դուրս եկանք առաջին տեղ: Սա վկայում է այն մասին, որ մեզ հաջողվեց ստեղծել ռիսկերի կառավարման երաշխավորված համակարգ, զուգահեռաբար ապահովելով նաև տնտեսական արդյունքը: Ինչ վերաբերվում է բաժնետոմսերի արժեքին, ապա Ամերիաբանկի թիմն սկզբից էլ մրցակիցներից առաջ էր անցել այս բաղադրիչով: Փաստորեն, Ամերիաբանկը, լինելով հայկական բանկ, նման լուրջ տուրնիրում մարտի բռնվելով անվանի մրցակիցների հետ, կարողացավ կատարել իր առջևդ դրված բոլոր խնդիրները:
Մինչև զարգացման ո՞ր կետին Ամերիաբանկի թիմը հասցրեց վիրտուալ բանկը:
Ամերիաբանկի թիմ. Վեց տուրում (պայմանակաորեն 1.5 տարում) բաժնետոմսերի գինը մենք բարձրացրեցինք մոտ 2 անգամ, նույնքանով բարձրացրեցինք նաև կապիտալի եկամտաբերությունը` ROE, ակտիվների շահութաբերությունը`ROA բարելավեցինք 1.5%-ով: Իսկ մեկնարկային GAP-ը մինուս 25%-էր, որը վեցերորդ տուրին հասնելով, սվոպի շնորհիվ մենք զրոյացրեցինք: Մեր վիրտուալ բանկն ապահովեց բավականին բարձր վարկային պորտֆելի դիվերսիֆիկացիա, մեկնարկային փուլում առկա ռիսկային և քիչ եկամտաբեր հիփոթեքի դիմաց: Արդյունավետ եկամտաբերությունը մենք հաշվարկեցինք ելնելով տոկոսադրույքներից, NPL-ից և տոկոսայիին եկամուտներից: Վիրտուալ բանկի մեկնարկային ռեյտինգն ընտրելիս մենք նախընտրեցինք ռեյտինգը, ինչը քիչ ռիսկեր ունեցող բանկին թույլ տվեց ավելի ակտիվորեն գործել, միաժամանակ ապահվելով բավականաչափ շահույթ: Ի տարբություն մեզ, մյուս մասնակիցներն առաջին տուրից վազեցին ռեյտինգի ներդրումային սանդղակին, որը խաղի ընթացքում սկսեց իջնել, ինչն էլ ապացուցեց մեր սկզբնական որոշման ճշմարտացիությունը:
Ինչպիսի՞ հետաքրքիր իրավիճակներ են տպավորվել Ամերիաբանկի թիմի հիշողության մեջ: Ինչպիսի՞ օգտակար փորձ վերցվեց այդ մրցույթից:
Ամերիաբանկի թիմ. Խաղացողներին թույլատրվում էր խաղի ընթացքում կայացնել 5-ական սիմուլյացիա, հաշվի առնելով կենտրոնական բանկի հաղորդագրությունը (վերաֆինանսավորման տոկոսադրույքը և այլն), մակրոտնտեսական ցուցանիշները և հնարավոր կանխատեսուամները, ինչպես նաև միջազգային դրույքաչափերը և հնարավոր ցնցումային իրավիճակները: Խաղի ընթացքում բավականին հետաքրքիր մրցակցություն տեղի ունեցավ տոկոսադրույքների գծով: Մենք մշտապես հետևում էինք մրցակիցների յուրաքանչյուր քայլերին, տեսնում էինք, թե ով է դեմպինգ անում, ով է նստած բարձր տոկսադրույքների վրա, և այդ ամենի հիման վրա կառուցում էինք մեր տակտիկան, որը աճի ու անկման տոն էր հաղորդում: Օրինակ, հիփոթեքային շուկայում, որտեղ մենք չնայած հանդես էինք գալիս ոչ մեծ ծավալներով, հաջղվեց ստեղծել տոկոսադրույքների մի փոքր պրովոկացիա, մրցակիցների ուշադրությունն այդ հատվածում կենտրոնացնելու նպատակով: Արժեթղթերի գծով, առաջին տուրում մենք արդեն հասկացանք, որ հարկավոր է ազատվել այդ պորտֆելից, եկամտաբրությունը չկորցնելու համար, իսկ երբ մյուս մասնակիցները նման եզրակացության եկան միայն երրորդ տուրում, երբ մենք արդեն ձևավորել էինք ավելի մեծ եկամտաբերությամբ նոր պորտֆել: Դրա հետ մեկտեղ, մրցույքում մենք նոր ունակություններ ու փորձ ձեռք բերեցինք, և այժմ մեր գիտելիքները հարստացել են բանկային գործիքների ավելի լայն ընտրանիով, որոնք Հայաստանում դեռևս չեն կիրառվում:
Բանկային կառավարում – Աշխարհ 2011 on-line համաշխարհային մրցույթը կկայանա օգոստոսին, Նյու Յորքում: Ինչպե՞ս է օգոստոսյան տուրնիրին տրամադրված Ամերիաբանկի թիմը և ինչպիսի՞ պայմաններում ստիպված կլինեք մրցակցել այս անգամ:
Ամերիաբանկի թիմ. Ամերիկայում համաշխարհային մրցույթի մասնակիցների արդյունքները հնարավոր է, որ գնահատեն նաև Նյու Յորքի ֆոնդային բորսայի ղեկավարները: Համաշխարհային տուրնիրը կընթանա երեք օր: Այն կլինի կարճեցված երեք տուրով խաղ: Այդ սեղմ ժամկետներում մենք ստիպված կլինենք հաղթահարել մեր առջև դրված բազմաթիվ խնդիրներ, դիմագրավել տուրնիրի կազմակերպիչների կողմից մատուցվող անսպասելի ցնցումային իրավիճակներին, արագորեն ու ճիշտ արձագանքել ստեղծված իրավիճակին, ինչպես նաև աշխատել հաղթել: Մեր մրցակիցները կլինեն նախորդ տուրնիրի ուժեղագույնները, սակայն, չնայած այս ամենին, մենք տրամադրված են մարտականորեն`դեպի հաղթանակ:
Կարինա Մելիքյան
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ