Հինգշաբթի, 23 Հունիսի 2011 17:41
ACBA-Credit Agricole Bank-ը բնակչության լայն շրջանների համար կթողարկի AmEx քարտեր
Արմինֆո. ACBA-Credit Agricole Bank-ը այսօր AmEx-ի իր ամենաակտիվ քարտապանների շրջանում իրականացրել է խաղարկություն, որի արդյունքում քարտապաններից մեկը երկու հոգու համար նախատեսված ուղևորությունը դեպի եվրոպական ցանկացած երկիր:
Ինչպես տեղեկացրել է ACBA-Credit Agricole Bank-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան իշյանը, խաղարկություն էր անցկացվել նաև ապրիլ-մայիս ամիսներին: Միաժամանակ չհայտնելով AmEx քարտերի կոնկրետ քանակը, նա տեղեկացրել է, որ 7 ամսում բանկը գերակատարել է նախատեսված ցուցանիշը 50%-ով: Ներկայումս բանկը թողարկում է միայն AmRx Gold տիպի քարտեր, նշել է նա, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, իսկ ընթացիկ տարում քարտեր կթողարկվեն նաև բնակչության լայն շրջանների համար:
Խ.իշյանը նաև տեղեկացրել է, որ մինչև աշուն բանկը քարտային նոր ծրագրեր կմշակի նաև Visa և MasterCard քարտերի շրջանակներում: Մասնավորապես, օգոստոսին բանկը MasterCard համակարգի և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի հետ համատեղ կթողարկի UEFA-ի չեմպիոնների լիգայի քարտեր, լիգայի լոգոտիպով, իսկ ամենաակտիվ քարտապանները կպարգևատրվեն չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգրով: Դրանից բացի, վերջերս բանկը ձեռնամուխ է եղել Visa ՙնումներ ամենուր՚ քարտերիթողարկմանը, որը հնարավորություն է տալիս ապառիկ գնումներ կատարել Հայաստանում և աշխարհի 190 երկրներում: