Երկուշաբթի, 27 Հունիսի 2011 20:11
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը ակնկալում է, որ տարեվերջին իր կողմից սպասարկվող կենսաթոշակային քարտերի թիվը կհասնի 3000-ի
Արմինֆո: ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ մասնագետները գտնում են, որ տարեվերջին իր կողմից սպասարկվող կենսաթոշակային քարտերի թիվը կհասնի 3000-ի% Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ներկայումս բանկի կողմից արդեն թողարկվել է 462 կենսաթոշակային քարտ, որոնցից 335-ը`Visa Electron և 127-ը` MasterCard/MAESTRO:
Աղբյուրի համաձայնմբանկային (քարտային) հաշվի բացումը և սպասարկումը, քարտերի թողարկումը և տրամադրումը, դրամական միջոցների կանխիկացումը, քարտերի արգելափակումը և ապաարգելափակումը, բանկոմատների կողմից կուլ գնացած քարտերի վերադարձը, հաշվի ամսական քաղվածքի տրամադրումը և անկանխիկ վճարների ապահովումը կենսաոշակառուների համար իրականացվում է անվճար: Մյուս բանկերի սպասարկման կետերում կանխիկացման դիմաց վճարը լենսաթոշակառուների համար Հայաստանի տարածքում սահմանված է 0.5%, քարտերի վերադարձի համար` 200 դրամ, PIN-ծածկագրի վերականգնման համար` 700 դրամ, իսկ քարտի վերաթողարկման համար` 900 դրամ: