Չորեքշաբթի, 29 Հունիսի 2011 16:24
Յունիբանկը պրոմո կետեր է բացել ՙԱվիատրանս՚ ծակալության սպասարկման սրահում
Արմինֆո: ՙԱվիատրանս՚ խոշորագույն ավիագործակալության սպասարկման սրահում Յունիբանկի պրոմո-կետը սկսել է իր աշխատանքը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, պրոմո-կետի աշխատակիցները հաճախորդներին ներկայացնում են սպառողական վարկավորման պայմանները, մատուցում խորհրդատվություն, պարզաբանում վարկավորման գործընթացը և, անհրաժեշտության դեպքում, օգնում են վարկային հայտի լրացման և փաստաթղթերի ներկայացման գործում:
Յունիբանկը ավիատոմսերի ձեռքբերման համար վարկեր է տրամադրում հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 300 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 24%, ժամկետը` 24 ամիս, կանխավճարը` 0-30%: U-Fly վարկը տրամադրվում է բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկի տրամադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում է անվճար:
Շուտով Յունիբանկը պրոմո-կետեր կբացի նաեւ մարզերում, մասնավորապես, ՙԱվիատրանս՚ գործակալության սպասարկման կետերում Գյումրիում և Վանաձորում:
Ներկա դրությամբ Յունիբանկն ունի 4 պրոմո-կետ: