Ուրբաթ, 1 Հուլիսի 2011 10:38

Սամվել Ճզմաչյան. Մեր ակնկալիքները հիմնականում կախված են բանկային հարակից իրավիճակից


ԱրմԻնֆո. Անելիք Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Պրն.Ճզմաչյան, կուզենայի հարցազրույցն սկսել շնորհավորելով Ձեզ Անելիք Բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման առթիվ և հարցնել, ե՞րբ եք պատրաստվում վերջնականապես տեղափոխվել նոր շենք: Չէ՞ որ ներկայումս, ինչպես հայտնի է, նոր գլխամասային գրասենյակում աշխատում է բանկի աշխատակիցների միայն մի մասը:

Շնորհակալություն: Իրոք, արդեն 2 ամիս է, որ մեր աշխատակիցների մի մասն աշխատում է գլխամասային գրասենյակի նոր շենքում, Վարդանանց փողոցում, իսկ գործառնական մասը դեռևս շարունակում է գործել Բաղրամյան 75 հասցեում, քանի որ նոր շենքը դեռ ամբողջովին վերանորոգված չէ: Խոսքը գնում է առաջին հարկի մասին, կամ 3500 քառ.մետր ընդհանուր մակերեսի 500 քառ.մետր տարածքի մասին: Թե երբ շենքն ամբողջովին կլինի պատրաստ աշխատանքին և պաշտպանությանը, դժվար է ասել, քանի որ դա կախված է շինարարների աշխատանքից: Կարևոր է, որ շենքի առաջնամասն ամբողջովին պահպանվի: Մենք արմատապես փոխել ենք ինտերյերը, որն ստացվել է բավականին գեղեցիկ: Ի դեպ, կարող եմ հպարտանալ նաև նրանով, որ դիզայներական գաղափարների մի մասն ինձ են պատկանում:

Լիբանանցի նոր բաժնետերերի հայտնվելով Անելիք Բանկը ոչ միայն որոշեց փոխել գլխամասային գրասենյակը, այլ նաև զգալիորեն բարելավեց հիմնական ցուցանիշները, չնայած, որ դա ճգնաժամի փուլում էր: Ինչպիսի՞ն են այսօր բանկի ցուցանիշներն ու ակնկալիքները:

Իրոք, լիբանանյան Credit Bank-ի հայտնվելով, առաջին հերթին, փոխվեցին բանկի ծավալները: Եթե մինչ լիբանանյան բանկի մուտքը մեր բաժնետիրական կապիտալը կազմում էր 15 մլն.դոլար, ապա այսօր այն անցնում է 41 մլն.դոլարից: Նոր բաժնետերերը բանկի կապիտալ մուտք գործեցին ինչպես Անելիք Բանկի, այնպես էլ Հայաստանի ողջ բանկային համակարգի համար դժվարին, ճգնաժամային փուլում, ինչը մինչև այսօր էլ, ինչ-որ առումով, դեռ շարունակվում է: Բայց, իմ կարծիքով, 2011-2013 թվականները կլինեն ճգնաժամի հետևանքներից մաքրվելու տարիներ, այդ թվում նաև բանկային համակարգի համար: Դրա համար էլ կարծում եմ, որ 2013 թվականի կեսերից Հայաստանի բանկերում կսկվի դիտվել լուրջ աճ, եթե իհարկե, նորից մի նոր բան տեղի չունենա համաշխարհային ֆինանսական համակարգում: Ինչ վերաբերվում է մեր ակնկալիքներին, ապա դրանք հիմնականում կախված են բանկային հարակից իրավիճակից, որը մեզ, ինչպես նաև մյուս բանկերին, թույլ չի տալիս ամբողջությամբ դրսևորել մեր ներուժը: Այնուամենայնիվ, եթե 2010 թվականը եզրափակեցինք վարկային պորտֆելի 29 մլրդ.դրամ ցուցանիշով, ապա մինչև տարեվերջ այդ ցուցանիշը մտադիր ենք հասցնել 41 մլրդ.դրամի: Ընդ որում, այսօր արդեն հասել ենք վարկային պորտֆելի 37 մլրդ.դրամ ցուցանիշին, որը հավասարաչափ բաշխված է դրամային և դոլարային վարկերի միջև: Ռազմավարական խնդիրներից մեկն էլ տեսնում ենք վարկային պորտֆելում խոշոր վարկերի բաժնի կրճատման և ՓՄՁ վարկավորման բաժնի ավելացման միջոցով պորտֆելի աճի ապահովում: Չէ որ գաղտնիք չէ, որ ՓՄՁ վարկերը տրամադրվում են բանկի համար ավելի ձեռնտու պայմաններով, քան խոշոր բիզնեսի վարկերը: Կուզենայի ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, երբ 12-13% սակագներով ավանդներ ներգրավելիս 9-10%-ով վարկեր են տրամադրվում, ինչն իմ կարծիքով աբսուրդային է: Ստացվում է, որ բանակային համակարգն աշխատում է որ թե իրեն, այլ ուրիշի համար:

Միևնույն ժամանակ, նախատեսում ենք մինչև տարեվերջ մեծացնել բանկի ակտիվների չափերը` մինչև 70-71 մլրդ.դրամ, իսկ 2011 թվականի արդյունքներով ապահովել 800 մլն. դրամի շահույթ, այն ժամանակ, երբ 2010 թվականին այն կազմել է մոտ 500 մլն.դրամ:

Գաղտնիք չէ, որ Անելիք Բանկը միշտ էլ հետաքրքրությամբ է մասնակցել միջազգային կառույցների ծրագրերին, և այդ միտումները մենք կշարունակենք նաև ընթացիկ տարում, որպես որպես հիմնական ֆինանսական ցուցանիշների մեծացման ուղղությամբ իրականացվող լրացուցիչ քայլ: Մասնավորապես, անցյալ տարվա վերջին Եվրոբանկի հետ ստորագրված վարկային ծրագրերի շրջանակներում այս տարի ակնկալում ենք երկու ծրագրերով ստանալ 9 մլն.դոլար: Բացի այդ, նոր ռեսուրսներ ներգրավելու նպատակով ներկայումս բանակցում ենք IFC-ի, Ասիական Զարգացման Բանկի և EFSE-ի (հանդիսանում է KfW անդամ - Խմբ.) հետ: Արդյունքում, եթե մինչև տարեվերջ մեզ հաջողվի միջազգային ներդրողներից ստանալ մինչև 50 մլն.դոլար, ապա դա կլինի իդեալական:

Պրն.Ճզմաչյան, վերջին ժամանակները լիբանանյան գործարարները հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Իսկ Անելիք բանկն իր լիբանանյան բաժնետիրոջ շնորհիվ ձեռնարկե՞լ է արդյոք արաբական գործարարների հետ համագործակցության քայլեր, ինչպե՞ս էր դա նախատեսվել Credit Bank կողմից կապիտալին անդամակցելիս:

Համաձայն եմ, որ հայկական շուկայի նկատմամբ լիբանանցիների հետաքրքրությունը վերջին տարում նկատելիորեն աճել է: Դա պայմանավորված է մի քանի գործոններով: Մի կողմից, լիբանանյան շուկան հանդիսանում է ֆինանսական և բանկային հնագույն կենտրոն, որն այսօր ցուցադրում է ակտիվ աճ, և ամենայն հավանականությամբ, ելնելով զուտ քաղաքական իրականությունից ու ռիսկերից, լիբանանցիները ձգտում են իրենց ռեսուրսները հանել նաև երկրի սահմաններից դուրս: Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ ոչ` դեպի Հայաստան: Չէ որ լիբանանյան քրիստոնյաներն իրենց մենտալիտետով շատ մոտ են հայերին, իրենց ժողովրդի պատմության մեջ նույնպես ունենալով կորուստներ: Լիբանանում կա հայկական մեծ Սփյուռք, լիբանանցիները խելամիտ են և հայերից մի փոթր խորամանկ: Ինչ վերաբերվում է Անելիք Բանկի կողմից արաբական երկրներ դուրս գալուն, ապա այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Սակայն, իրականում, դա շատ դժվար է միանգամից իրականացնել, քանի որ արաբական բանկային համակարգը, լինելով շատ ուժեղ, պահպանողական մոտեցումների կողմնակից է: Եվ դա զարմանալի չէ, եթե նրանք ուժեղ են, ապա ինչու համար ինչ-որ բան փոխել: Այնուամենայնիվ, եթե, ինչպես մեր բաժնետերերն են խոստացել, մեզ հաջողվի դուրս գալ արաբական շուկաներ, ապա հետագայում նրանց միջոցով մենք կարող ենք հասնել չինական ու հնդկական շուկաներին:

Շուկաների ընդլայնումը նախատեսվում է դրամական փոխանցումների Անելիք համակարգի միջոցո՞վ, որը հանդիսանում է Ձեր բանկի գործունեության բացառիկ հաղթաձին:

Այդ թվում նաև մեր սեփական Անելիք համակարգի միջոցով, որի շրջանակներում Հայաստանում տրանսֆերտների բաժինը կազմում է ընդամենը 10%, քանի որ մեզնից առաջ են Ռուսաստանը, Վրաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և անգամ Տաջիկստանը: Իրոք, Անելիք համակարգի միջոցով իրականացվող փոխանցումները միշտ էլ եղել են մեր բանկի հիմնական հաղթաձին`1997-2003 թվականներին, հետագայում զիջելով այդ դիրքերը այլ ծառայություններին: Չնայած, այսօր կարելի է վստահորեն հայտարարել, որ Անելիք Բանկը հանդիսանում է Հայաստանում փոխանցումների սեփական համակարգ ունեցող միակ բանկը: Իհարկե, կան նաև այլ լավ աշխատող դրամական փոխանցումների համակարգեր, այդ թվում UNIStream-ը, սակայն այն չի հանդիսանում հայկական բանկի սեփականություն:

Ուրախացնում է նաև այն, որ հիմնական ցուցանիշների աճին զուգահեռ, ընթացիկ տարում կան Անելիք համակարգի շրջանառությունը 20-30%-ով ավելացնելու բոլոր նախադրյալները, հասցնելով մինչև 1.2-1.3 մլրդ.դրամի, իսկ 2012-2013 թվականներին` 2008 թվականին գրանցված 2 մլրդ.դրամին: Չէ որ, ինչպես գիտեք, Անելիք համակարգի, շրջանառությունը 2009 թվականից ի վեր կրճատվեց 40%, չնայած, որ դա տեղի ունեցավ նաև դրամական փոխանցումների այլ համակարգերի մոտ:

Ի տարբերություն մյուս բանկերի, Անելիք Բանկն, ունենալով բազմամյա փորձ, այնքան էլ ակտիվ չէ մասնաճյուղերի ընդլայնման հարցում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Եթե նկատել եք, Անելիք Բանկի բոլոր 11 մասնաճյուղերն էլ ներկայացված են Երևանի տարբեր համայնքներում և մայրաքաղաքին մոտ գտնվող խոշոր քաղաքներում, քանի որ մենք մեզ դիրքավորում ենք որպես քաղաքային բանկ, ինչի մասին է վկայում նաև գյուղատնտեսական վարկավորման մեր ոչ մեծ` 500 մլն.դրամի, պորտֆելը: Իհարկե, մենք կարող ենք անվերջ նոր մասնաճյուղեր բացել, սակայն, մեզ համար որակը քանակից կարևոր է: Մեր յուրաքանչյուր մասնաճյուղի մակերեսը կազմում է միջին հաշվով 300-400 քառ.մետր, իսկ կրպակի չափերի տարածքը մասնաճյուղ անվանելը, որտեղ ընդամենը մի-երեք հոգի է աշխատում, պարզապես`սոլիդ չէ:


Լիլիթ Ասլանյան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
24.12.2025
RUB4.84-0.02
USD381.46-0.09
EUR449.97-0.14
GBP515.54-0.09
CAD279.010.47
JPY24.46-0.01
CNY54.380.09
CHF484.760.19