Ուրբաթ, 1 Հուլիսի 2011 19:06
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերը աճել են 18.5%, իսկ դրամային վարկերը` 0.4%
Արմինֆո: Հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.1 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 0.4%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 48.7 մլն ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը կազմել է 18.5%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հունիսի 27-հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 99.8 մլն. ԱՄՆ դոլար 370.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 104.4 մլն. ԱՄՆ դոլար 371.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշված ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 19.4 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 369.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է հունիսի 27-ին` 4.700 մլն. դոլար և հունիսի 29-ին` 6.200 մլն.դոլար: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 950 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 371.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1.043 տրլն.դրամ կամ 2.8 մլրդ. դոլար, առաջին եռամսյակում աճելով 4.2%, իսկ տարվա կտրվածքով 27.2%: