Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2011 15:44
Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2011 թվականի առաջին եռամսյակում աճել է 4.4%, հասնելով 6.6 մլրդ.դոլարի
ԱրմԻնֆո: Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2011 թվականի առաջին եռամսյակում աճել է 4.4% կամ 275.87 մլն.դոլար, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հասնելով 6564.39 մլն.դոլարի, եռամսյակի կտրվածքով աճելով 10% կամ 251.13 մլն.դոլարով: Արդյունքում, արտաքին մաքուր պարտքը հաշվետու եռամսյակում աճել է 0.7% կամ 24.74 մլն.դոլարով, կազմելով 3790.98 մլն/դոլար:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները, որոնք Արմինֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին համախառն պարտքի կազմում 42.86% կազմել է պետկառավարման համակարգի բաժինը, 18.70%`առևտրային բանկերի բաժինը, 17.06%` մասնավոր հատվածի բաժինը, 11.05%` դրամավարկային կարգավորման մարմինների բաժինը, 10.33%` ուղղակի օտարերկրյա ներդրումների բաժինը, որոնք ստացվել են տնտեսության տարբեր ոլորտների ձեռնարկություններին տրամադրված վարկերի տեսքով: Ընդ որում, առևտրային բանկերով կարճաժամկետ վարկերով պարտքը կրճատվել է 9%, մինչև 66.48 մլն.դոլար, իսկ երկարաժամկետ վարկերով աճել է 8%, մինչև 627.76 մլն.դոլար:
ՀՀ ֆինանսների նախարարության վերջնական տվյալներով, 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արտաքին պարտքը կազմել է 6288.50 մլն.դոլար, համախառն արտաքին ակտիվները` 2522.26 մլն.դոլար, ինչի արդյունքում արտաքին մաքուր պարտքը գրանցվել է 3766.24 մլն.դոլար: 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արտաքին համախառն պարտքը կազմել է 5149.11 մլն.դոլար, արտաքին համախառն ակտիվները` 2481.32 մլն.դոլար, ինչի արդյունքում, արտաքին մաքուր պարտքը կազմել է 2667.79 մլն.դոլար: Հայաստանի ՀՆԱ 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 615.9 մլրդ.դրամ կամ 1.7 մլն.դոլար, 1.2% տարեկան աճով: