Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2011 15:47
Արդշինինվեստբանկն առաջարկում է նոր տեսակօ ավանդ` ՙԱրձակուրդային՚:
Արմինֆո. Արդշինինվեստբանկը, ամառային արձակուրդների կապակցությամբ, հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ը, առաջարկում է նոր ավանդ ՙԱրձակուրդային՚:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Ավանդն ընդունվում է ԱՄՆ դոլարով, բարձր` տարեկան մինչև 9% տոկոսադրույքով, իսկ տոկոսագումարները ըստ հաճախորդի ցանկության, Բանկի կողմից կվճարվեն ինչպես ամենամսյա պարբերականությամբ, այնպես էլ ժամկետի վերջում:
Ցանկության դեպքում ՙԱրձակուրդային՚ ավանդ ներդրած ավանդատուին անվճար կտրամադրվի 30-օրյա տուրիստական ապահովագրություն և MasterCard Standart միջազգային վճարային քարտ` ներդրված գումարի մինչև 90% վարկային գծի հնարավորությամբ, որի միջոցով հնարավոր կլինի արձակուրդի ընթացքում լիարժեք տնօրինել ներդրված գումարները:
ՙՆերդնելով այս ավանդատեսակը, մենք հնարավորություն ենք տալիս Բանկի ավանդատուներին մեկնելով ամառային հանգստի իրենց զգալ անհոգ և ապահով` միջազգային MasterCard Standart քարտի վրա ունենալով ներդրված գումարը, որը միաժամանակ իրենց բերում է բարձր տոկոսադրույքներով եկամուտ: Կարծում եմ Արդշինինվեստբանկի այս առաջարկը ըստ արժանվույն կգնահատվի արտերկիր ճանապարհորդել սիրողների կողմից՚,-ասել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը:
Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` վարկերի տրամադրում, քարտային ծառայություններ, ավանդների ընդունում, հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:
Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
Բանկն արժանացել է Moody's-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2008 սերտիֆիկատ: