Ուրբաթ, 8 Հուլիսի 2011 19:50
Ամերիաբանկը. 2011թ արդյունքներով նախատեսում է ստանալ 3.2 մլրդ.դրամի շահույթ
Արմինֆո.  Ամերիաբանկը. 2011 թվականի արդյունքներով նախատեսում է ստանալ 3.2 մլրդ.դրամի շահույթ: Ինչպես այսօրլրագրղներին հայտարարել է Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, առաջին կիսամյակը բանկը եզրափակել է 2 մլրդ.դրամ շահույթով:
Նրա խոսքերով, նախատեսվող շահույթը ձեռք կբերվի վարկավրման խոշոր ծավալների հաշվին, որոնցով արդեն ձևավորվել է լուրջ պորտֆել, ապահովելով համապատասխան եկամուտներ: Մասնավորապես, հուլիսի 1-ին բանկի վարկային պորտֆելը կազմլ է 115 մլրդ.դրամ, ընթացիկ տարվա սկզբից ավելանալով 12%, իսկ տարեկան կտրվածքով` 60%:
Եկամուտներից բացի, նրա խոսքերով, բանկը նախատեսում է նաև լուրջ ծախսեր, մասնավորապես, կապված մասնաճյուղերի ցանցի ընդլայնման հետ, բացելով 3 նոր մասնաճյուղ, մեկը Վանաձորում` օգոստոսից, իսկ մնացած երկուսը`Երևանում:
Միևնույն ժամանակ, Ջրբաշյանը տեղեկացրել է, որ առաջին կիսամյակի վերջում բանկի ակտիվները կազմել են 177 մլրդ,դրամ, տարեսկզբից աճելով 11%, իսկ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 46%: Բանկի պարտավորությունները հասել են 145 մլրդ.դրամի, 60% տարեկան աճով, ինչը պայմանավորված է միջազգային կառույցների հետ համագործակցության ակտիվությունով: