Ուրբաթ, 8 Հուլիսի 2011 19:50
2011 թվականին Հայաստանում տնտեսական աճը սպասվում է 5-5.2% մակարդակի վրա
Արմինֆո. 2011 թվականին Հայաստանում տնտեսական աճը սպասվում է 5-5.2% մակարդակի վրա: Նման կանխատսումներ է լրագրողներին ներկայացրել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Նա նաև տեղեկացրել է, որ բանկի գնահատականերով Հայաստանում ինֆլյացիան այս տարի կկազմի մոտ 7%, հավելելով, որ Հայաստանում ինֆլյացիայի հիմնական պատճառը պարենային ապրանքների ու նավթամթերքի միջազգային գների աճն է:
Միևնույն ժամանակ ն անշել է դրամական փոխանցումների լուրջ աճի կարևորությունն առաջին կիսամյակում, որը կազմել է 30%, ինչը որոշ առումով մեղմում է արտարժույթի շուկայի ճնշումները: ՙԿենտրոնական բանկն արդեն մեղմացրել է դրամավարկային քաղաքականությունը և առայժմ չի նախաձեռնում կտրուկ քայլեր, ինչի մասին է վկայում վերջին երկու ամիսներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ պահպանումը` 8.5%՚,-նշել է փորձագետը: