Երկուշաբթի, 11 Հուլիսի 2011 14:34
Արդշինինվոստբանկը նախատեսում է 2 տարում մանրածախի պորտֆելը հասցնել մինչև 40 մլրդ.դրամի
Արմինֆո.  Արդշինինվոստբանկը նախատեսում է 2012-2013 թվականներին մանրածախ վարկավորման պորտֆելը հասցնել մինչև 40 մլրդ.դրամի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում տեղեկացրել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը, այդ ցուցանիշն ամրագրված է բանկի զարգացման ռազմավարական ծրագրում:
Նրա խոսքերով, բանկը մանրածախ բիզնեսի զարգացմանը ձեռնամուխ է եղել 2010 թվականից, իսկ ագրեսիվ վարկավորման գործընթացն սկսել է 2011 թվականից, ինչի շնորհիվ հունիսի սկզբին այդ վարկերի պորտֆելը կազմել է 29.2 մլրդ.դրամ: Մասնավորապես, մանրածախի պորտֆելում մեծ բաժին են կազմում ոսկու գրավադրումով տրամադրված վարկերը` մոտ 17 մլրդ.դրամ:
Կ.Գևորգյանը տեղեկացրել է, որ նախատեսված ցուցանիշին հասնելու համար նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում` վաճառքի կետերի ավելացում, վարկային նոր պրոդուկտների ներդրում, ապրանքներ վաճառող և ծառայություններ մատուցող սուբյեկտների հետ հարաբերությունների ընդլայնում, վարկերի ինքնարժեքի իջեցում, վարկային աշխատակիցների մասնագիտական կատարելագործում, նրանց համար ներդրենով մոտիվացիոն համակարգեր:
Ըստ Արմինֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ Արդշինինվեստբանկը մանրածախ վարկերի ծավալներով Հայաստանի բանկային համակարգում25.5 մլրդ.դրամ ցուցանիշով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, 30% տարեկան աճով, իսկ միայն առաջին եռամսյակում` 20% աճով: Սպառողական վարկերով բանկը զբաղեցնում է 2 տեղը, 18% եռամսյակային աճով, իսկ ավտովարկերով` 3 տեղը: Բանկի հիփոթեքային վարկրի պորտֆելը տարկան կտրվածքով աճլ է 56%, իսկ միայն առաջին եռամսյակում` 16%, մինչև 2.6 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը տարկան կտրվածքով աճել է 63%, մինչև 78.8 մլրդ.դրամ: