Երկուշաբթի, 11 Հուլիսի 2011 14:35
Արդշինինվեստբանկը նախատեսում է մինչև տարեվերջ 90 տոկոսով ավելացնել հիփոթեքային պորտֆելը 
Արմինֆո.  Արդշինինվեստբանկը նախատեսում է մինչև տարեվերջ 90% ավելացնել հիփոթեքային պորտֆելը, մինչև 4 մլրդ.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը:
Նա տեղեկացրել է, որ տարեսկզբից բանկն արդեն 35%-ով մեծացրել է հիփոթեքային վարկերի պորտֆելը, հունիսի 1-ին այն հասցնելով 2.8 մլրդ.դրամի, ինչը կազմում է բանկի մանրածախ վարկավորման պորտֆելի 9.2%-ը:
Կ.Գևորգյանը գտնում է, որ երկրի հիփոթեքային վարկավորման շուկայում վերջին փուլում նկատվում է զարգացման դրական դինամիկա, հավելելով նաև, որ հունվար-մարտ, ինչպես նաև հունիս-օգոստս ամիսներին, որպես կանոն, հիփոթեքային շուկայում ակտիվությունը նվազում է: