Երեքշաբթի, 12 Հուլիսի 2011 21:04
Հայաստանի բանկային համակարգի ավելցուկային իրացվելիության ակտիվ տեղաբաշխումը կսկսվի 2011 թվականի աշնանը
Արմինֆո. Հայաստանում 2011 թվականի աշնանը կմեծանա վարկային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը, ինչից ելնելով բանկերը ստիպված կլինեն արագորեն ընդունել վարկային որոշումները: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նմամ կարծիք է արտահայտել Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը, նշելով, որ դա պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում նաև ավելցուկային իրացվելիության միջոցով շուկան աշխուժացնելու ձգտումներով:
ՙԲարձր իրացվելիությունը հանդիսանում է բանկերի զգույշ վարկային քաղաքականության արդյունքը ճգնաժամի ընթացքում, որը կապված է վարկավորման ռիսկերի հետ և վերցրած ռիսկերի ու վարկերի մարումների հարաբերակցության տեսանկյունից՚,-նկատել է Կ.Գևորգյանը: Նա գտնում է, որ տնտեսության հարաբերական կայունացումը և իրացվելիության կուտկակված ավելցուկը բերեց ներկայումս դիտվող վարկավորման աշխուժացմանը և մրցակցությանը ՙլավ՚ վարկառուների համար, ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ հատվածներում,-նշել է Կ.Գևորգյանը: