Հինգշաբթի, 14 Հուլիսի 2011 15:59
Երևանում ՙԷգմոնտ՚ խմբի 30 մասնակիցներն ստորագրել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտի փոխհամաձայնության ավելի քան 50 հուշագիր
Արմինֆո. Երևանում տեղի ունեցղ նիստի շրջանակներում ՙԷգմոնտ՚ ֆինանսական հետախուզության միջազգային խմբի 30 մասնակիցներն ստորագրել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտի փոխհամաձայնության ավելի քան 50 հուշագիր: Էգմոնտ խմբի անդամները Երևանում են գտնվում հուլիսի 11-15-ը, իսկ փաստաղթերն ստորագրվել են հուլիսի 12-ին:
Էգմոնտ խմբի նախագահ Բոուդվին Վերխելսթը Երևանում տեղի ունեցող խմբի 19-րդ լիակազմ նիստում լրագրողներին տեղեկացրել է, որ խմբի ամենամյա նիստերն ուղղված են ֆինանսական հետախուզության մարմինների լիակատար գործունեության ապահովմանը և այդ կառույցների միջև համագործակցության ամրապնմանը: Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ Հայաստանը հանդիսանում է խմբի ամենաակտիվ անդամներից մեկը:
Պատասխանլով ԱրմԻնֆո գործակալության հարցին, Բ.Վերխելստը տեղեկացրել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը բերեց որոշակի փոփոխությունների, այդ թվում նաև կանխիկ միջոցների շրջանառության մեծացման, սակայն փողերի լվացման մեխանիզմների և ահաբեկչության ֆինանսավորման վրա լուրջ ազդեցություն տեղի չունեցավ: