Ուրբաթ, 15 Հուլիսի 2011 17:30

ՎՏԲ-Հայաստան Բանկն ավարտել է անձնակազմի կրթության համակարգի ներդրման աշխատանքները


Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն ավարտել է անձնակազմի կրթության համակարգի ներդրման աշխատանքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, անձնակազմի ուսուցմանն ու զարգացմանն ուղղված ներդրումները հանդիսանում են ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջնային ռազմավարական խնդիրներից մեկը:

Աղբյուրի համաձայն, ուսուցումը ընթանում է ինտերակտիվ թրենինգների և աշխատանքային խաղերի, սեմինարների և խորհրդակցությունների ֆորմատով: Բոլոր խաղերը և վարժությունները կառուցվում են իրական իրավիճակների հիման վրա: Ուսուցումը կորպորատիվ ֆորմատով հաճախ ունենում է աշխատակիցների համար հետաքրքիր ձև և թիմի ձևավորման արդյունավետություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ավարտել է հեռակա առցանց ուսուցման համակարգի ներդրման աշխատանքները: Յուրաքանչյուր աշխատակից ունի Ուսումնական պորտալ մուտք գործելու թույլտվություն, որտեղ կուրսի գրադարանից կարող է ընտրել անհրաժեշտ նյութերը և ծանոթանալ նյութին իրեն հարմար ժամանակ: Աշխատակիցների թեսթավորումը կիրականացվի on-line ռեժիմով, ինչը բավականին նշանակալի է Բանկի համար, որն ունի մասնաճյուղերի մեծ ցանց:

ՙԺամանակակից տնտեսական զարգացման իրավիճակում անձնակազմի զարգացումը մեր Բանկի համար հանդիսանում է անհրաժեշտ պայման: Առանց աշխատակիցների ուսուցման Բանկը չի կարող հասնել հաջողության, քանի որ անձնակազմի մասնագիտական ուսուցումը և աճը հանդիսանում են Բանկի հաջող զարգացման գրավականը: Այդ ուղղությամբ նշանակալի քայլ եմ համարում հեռակա առցանց ուսուցման համակարգի ներդրումը՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ` Վ. Օվսյաննիկովը: