Հինգշաբթի, 7 Հուլիսի 2011 20:47
Յունիբանկն առաջարկում է ՙUNI - կուտակային՚ նոր ավանդը
Արմինֆո. Յունիբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր ավանդ` “UNI - կուտակային”: Համալրման հնարավորությամբ այս ավանդը հնարավոր է ներդնել 365 օր ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ/300 դոլար կամ եվրո, իսկ համալրման առավելագույն գումարը` 40 մլն դրամ/100 հազար դոլար կամ եվրո: ՀՀ դրամի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 11%, դոլարի դեպքում` 6%, իսկ եվրոյի դեպքում` 5% տարեկան: Ավանդների տոկոսները հաշվարկվում են յուրաքանչյուր ամիս կամ ավանդի ժամկետի վերջում, սակայն, հաճախորդի ցանկությամբ, բանկը կարող է իրականացնել տոկոսագումարի կապիտալիզացիա, այսինքն, տոկոսներն ավելացնել ավանդի մայր գումարին, դրանով իսկ ավանդատուին առավելագույն եկամուտ ստանալու հնարավորություն ընձեռելով: Ավանդը ձևակերպած բոլոր ավանդատուներին որպես նվեր տրամադրվում է կոմունալ վճարումների UNIPAY քարտ:
ՙUNI - կուտակային՚ ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ.-ի դեկտեմբերի 31-ը: ՙՀամալրվող ավանդի հիմնական առավելությունը խնայողությունները պլանավորելն ու համալրման ժամանակացույցի ինքնուրույն կազմումն է: ՙUNI - կուտակային՚ ավանդը հատկապես հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն լրացուցիչ եկամուտ ստանալ, այլև գումար կուտակել ինչ-որ նպատակի համար, օրինակ, հանգստի կամ որևէ տոնի: Մեր ավանդատուները ժամկետների, լրացուցիչ առավելությունների ընտրության լայն հնարավորություն ունեն, ինչպիսին է, օրինակ, ավանդի համալրման և մասնակի ետկանչման հնարավորությունը` բարձր տոկոսադրույքի պահպանմամբ: Մենք առաջարկում ենք նաեւ մուլթիարժութային ռեժիմով ավանդ, ինչն ավանդատուին հնարավորություն է տալիս խուսափել արժույթների փոխարժեքների տատանումների ազդեցությունից և զերծ պահել դրամական միջոցները գնաճից՚, - ասել է Յունիբանկի Մանրածախ ավանդների վարչության պետ Դիանա Ջեյրանյանը:
Նշենք, որ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով Յունիբանկը հայաստանյան բանկային համակարգում զբաղեցնում է առաջատարի դիրքը: 30.06.11թ. դրությամբ Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 47,4 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18%-ով: Բանկի ժամկետային ավանդներն աճել են 24%-ով և կազմել ավելի քան 84,8 մլրդ դրամ: Ցուցանիշների և ավանդատուների թվի դինամիկ աճը վկայում են, որ բնակչության վստահությունը Յունիբանկի հանդեպ բարձր մակարդակի վրա է: Յունիբանկի ավանդների մեծ տեսականին հաճախորդների համար դրամական միջոցների բազմապատկման և հուսալի պահպանման ընտրության լայն հնարավորություններ են ստեղծում:
Աղբյուրի համաձայն դրամական միջոցները Յունիբանկում ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա կամ արժեքավոր նվերների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստանալ: Բանկը բազմիցս կազմակերպել է հանդիսավոր միջոցառումներ, որոնց շրջանակներում հաճախորդներն արժանացել են արժեքավոր նվերների և դրամական պարգևների: