Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2011 12:50
Ամերիաբանկը 4 մլն ԱՄՆ դոլարի CARTA պայմանագիր է կնքել Citibank-ի հետ` առևտրի ֆինանսավորման համար
Արմինֆո: Ամերիաբանկը ամերիկյան նշանավոր Citibank-ի հետ կնքել է CARTA (CONTINUING AGREEMENT FOR REIMBURSEMENT OF TRADE ADVANCES) պայմանագիր, որը Ամերիաբանկին հնարավորություն ընձեռեց ստանալ 4 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափով դրամական միջոցներ` առևտրի ֆինանսավորման համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, առաջին անգամ Citibank-ը հայկական բանկին տրամադրեց դրամական միջոցներ` միայն հիմք ընդունելով Ամերիաբանկի ֆինանսական կայուն վիճակը և մեծ վստահություն ներշնչող գործունեությունը:
Ամերիաբանկի կողմից ներգրաված վարկը հաճախորդների համար կապահովի վարկավորման մրցունակ տոկոսադրույք և կընդլայնի հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորման հնարավորությունները:
Նշենք, որ Ամերիաբանկը Citibank-ի հետ համագործակցում է նաև այլ պայմանագրերի շրջանակներում, մասնավորապես` ստացվել են վարկային գծեր օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման և առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-լխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: