Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2011 16:00
Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը 2011 թվականի առաջին կիսամյակում վարկային պորտֆելը մեծացրել է 27 տոկոսով
Արմինֆո. Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը 2011 թվականի առաջին կիսամյակում վարկային պորտֆելը մեծացրել է 27%-ով, մինչև 62.6 մլրդ.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակտիվների կազմում վարկային պորտֆելի բաժինը կազմել է 78%: Ընդ որում, հաշվետու 6 ամիսներին բանկի ընդհանուր ակտիվներն աճել են 19%, հուլիսին 1-ին բացարձակ արտահայտությամբ կազմելով 80.5 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ընդհանուր պարտավորությունները կազմել են 65.4 մլրդ.դրամ, տարեսկզբից աճելով 25%, ընդհանուր կապիտալը կազմել է 15.1 մլրդ.դրամ, կաննադրական կապիտալը` 12.3 մլրդ.դրամ: Առաջին կիսամյակի արդյունքներով, բանկի շահույթը մինչ հարկումը կազմել է 528.5 մլն.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 64%:
Ներկայումս բանկն ունի 15 մասնաճյուղ, որոնցից 6-ը տեղակայված է Երևանում: