Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2011 20:30
ՌԲԱ. Ռուսական բանկերի ակտիվ էքսպանսիան դեպի Հայաստանի բանկային հատված նրանց մասնակցության բաժինը մեծացրել է, հասցնելով 94 տոկոսի
Արմինֆո. Ռուսական բանկերի ակտիվ էքսպանսիան դեպի Հայաստանի բանկային հատված էապես մեծացրել է նրանց մասնակցության բաժինը, հասցնելով 94%: Այսօր կայացած Երևան-Մսկվա հեռուստակմուրջի ընթացքում նման կարծիք է արտահայտել Ռուսաստանի Բանկերի Ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Սերգեյ րիգորյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Հայաստանի բանկային համակարգում օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը 2009 թվականի ավարտին կազմել է 67% կամ 334 մլն.դոլար, որի ավելի քան 60%-ը կազմում է ռուսական կապիտալը:
Հիշեցնենք, որ Հայաստանի բանկային համակարգում ռուսական կապիտալը ներկայացված է 8 բանկերում, որոնց թվում են` ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը, Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը, որոնց միագումար կանոնադրական կապիտալում ռուսական կապիտալի բաժինը կազմում է 87%: