Երեքշաբթի, 12 Հուլիսի 2011 21:03
Յունիբանկն իջեցրել է փոքր բիզնեսի վարկավորման տոկոսադրույքները
Արմինֆո. Յունիբանկը 1-2%-ով իջեցրել է փոքր բիզնեսի վարկավորման ՙUNI-EXPRESS՚ և ՙUNI-MICRO՚ վարկային պրոդուկտների տոկոսադրույքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, այսուհետ ՙUNI-EXPRESS՚ վարկի տոկոսադրույքները ՀՀ դրամով կկազմն 19-22%, ԱՄՆ դոլարով` 17-20%, իսկ Եվրոյով` 16-19%: ՙUNI-MICRO՚ վարկով`ՀՀ դրամով`18-21%, դոլարով` 17-20%, իսկ Եվրոյով` 16-19%: ՙUNI-EXPRESS՚ վարկով վարկի չափերը մեծացվել է մինչը 3.5 մլն.դրամ, իսկ ՙUNI-MICRO՚ վարկով` 3.5-6 մլն.դրամ:
Աղբյուրի համաձայն, բանկն իջեցրել է նաև վարկերի տրամադրման կոմիսիոն վճարները, սահմանելով 1%: ՙUNI-EXPRESS՚ և ՙUNI-MICRO՚ պրոդուկտներով վարկային միջոցները տրամադրվում են 4 տարով, արտադրության, առևտրի կամ ծառայությունների ոլորտների ձեռնարկություններին կամ ֆիզիկական անձանց:
ՙUNI-EXPRESS՚ վարկային պրոդուկտի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բանկը պարտադիր գրավի չի պահանջում, բավական է երկու ֆիզիկական կամ իրավաբանակն անձերի երաշխավորություններ: Իսկ ՙUNI-MICRO՚ վարկի համար գրավի իրացվելիության արժեքը կարող է կազմել վարկի գումարի 50%-ը: Վարկերի համար առաջարկվում է մարման բավականին ճկուն ժամկետներ, կա հնարավորություն ադապտացնել հաճախորդի սեզոնային բիզնեսին: Ընդ որում, Յունիբանկը թույլ է տալիս վարկի ժամկետից շուտ մարում, չգանձելով տույժեր ու տուգանքներ: Վարկերը ստանալու համար հարկավոր է դիմել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ: