Ուրբաթ, 22 Հուլիսի 2011 19:31
Գերմանիայի դեսպան. Հայաստանի գյուղատնտեսությունը լրջորեն զարգացնելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ 
Արմինֆո. Գերմանական KfW բանկը գյուղատնտեսության վարկավորման նպատակով Հայաստանի կտրամադրի 15.7 մլն.եվրո: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրլ է Հայաստանում երմանիաի դսպան Հանս-Յոհեն Շմիդտը, ռեսուրսներն արդեն մատչելի կլինեն երկու ամսից:
Դեսպանը նկատել է, որ վարկային միջոցները շուկայում կտեղաբաշխվեն այն բանկերի միջոցով, որոնք մասնագիտանում են գյուղատնտեսության ֆիինանսավորման ոլորտում, այդ թվում ACBA-Credit Agricole Bank-ը և ProCredit Bank-ը: ՙՀայաստանի գյուղատնտեսությունը լրջորեն զարգացնելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ: Գերմանիան շահագրգռված է այդ ոլորտին աջակցել ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության պայմաններում՚,-ընդգծել է երմանիսյի դեսպանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, երկրի 21 առևտրային բանկերի գյուղվարկերի միագումար պորտֆելը 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է մոտ 60 մլրդ.դրամ կամ վարային ընդհանւր պորտֆելի 5.5%-ը: Շուկայի մասնակիցներից գյուղվարկավորման ծավալներով առաջատարների եռյակում են ACBA-Credit Agricole Bank-ը, Հայէկոնոմբանկը, Արդշինինվեստբանկը, ինչպես նաև ProCredit Bank-ը, որը Հայաստանի բանկային համակարգ է մուտք գործել 2008 թվականին և ներկայումս գյուղվարկավորման ծավալներով գտնվում է առաջատարների տասնյակում: