Ուրբաթ, 15 Հուլիսի 2011 17:56

Պրոմեթեյ Բանկը իր առաջին մասնաճյուղը կբացի Հայաստանի շրջաններում


Արմինֆո. 2011 թվականի հուլիսի 16-ին Պրոմեթեյ Բանկը իր առաջին մասնաճյուղը կբացի Հայաստանի շրջաններում, մասնավորապես, Գյումրիում:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից, ս/թ հուլիսի 16-ին, ժամը 18:30, Գյումրու Վարդանանց (նախկին Կենտրոնական) հրապարակում, Պրոմեթեյ Բանկի ՙԳյումրի՚ մասնաճյուղի բացման կապակցությամբ տեղի կունենա Պրոմեթեյ բանկի կողմից կազմակերպված բացօթյա տոնական համերգ ՙX-Ֆակտոր՚, ՙՀայ Սուպերսթար՚ և ՙԺողովրդական Երգիչ՚ հեռուստանախագծերի հաղթողների և մյուս սիրված կատարողների մասնակցությամբ:

Նշենք, որ ներկայումս Պրոմեթեյ Բանկն ունի 4 մասնաճյուղ, որոնք տեղակայված են Երևանում: