Երկուշաբթի, 25 Հուլիսի 2011 20:40
ՀՀ ԿԲ կանխում է փոխարժեքի անցանկալի տատանումները
Արմինֆո. Փոխարժեքային տատանումները մեղմելու նպատակով այսօր ՀՀ Կենտրոնական բանկը ստիպված է եղել միջամտել երկրի արտարժույթի շուկայում տիրող իրավիճակին: Ինչպես գտնում են անկախ փորձագետները, դեպի երկիր արտարժույթի սեզոնային ներհոսքը սպառնում էր գցել դոլարի փոխարժեքը, բերելով անցանկալի սպեկուլյատիվ խաղերի:
Նշենք, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը արտարժույթի մանրածախ շուկայում հուլիսի 1-22-ը իջել է`370 դրամ/դոլարից մինչև 365-366 դրամ/դոլար, և, ըստ սպասումների, այդ անկումը պետք է շարունակեր: Սակայն, այսօր բորսայում տեղի ունեցած 14.9 մլն.դոլարի զգալի ՙդոլարային առքը՚, ամենայն հավանականությամբ ԿԲ կողմից, կանգնեցրեց փոխարժեքի անկումը 365 դրամ/դոլարի սահմանագծին: Մինչ այդ արտարժութային գործարքների ամենամեծ ծավալները հուլիսի 1-25-ը NASDAQ IMX Armenia բորսայում գրանցվել էր հուլիսի 19-ին` 7.3 մլն.դոլար, ինչն այնուամենայնիվ, փոխարժեքին չխանգարեց ընկնել համարյա երկու կետով`366.99-ից մինչև 365.13 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Նախորդ շաբաթ հուլիսի 18-22-ը NASDAQ OMX Armenia բորսայում կատարվել են 18.850 մլն.դոլարի գործարքներ, 366.25 դրամ/դոլար փոխարժեքով: Իսկ արտարժույթի միջբանկային շուկայում նույն ժամանակահատվածում արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի է ունեցել 2.050 մլն.դոլար ծավալով ¥մոտ 2 անգամ շաբաթական աճով¤ 366.78 դրամ/դոլար միջին փոխարժեքով: