Երկուշաբթի, 18 Հուլիսի 2011 18:56
Տուրապահովագրության շուկան ամեն տարի կաճի 10-15 տոկոսով
Արմինֆո. Տուրիստական ապահովագրության հաճախորդների բազան Հայաստանում առաջիկա 4-5 տարիներին ամեն տարի կաճի 10-15%: Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նշել է ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության փոխտնօրեն Արևշատ Մեյիքսեթյանը:
Ըստ նրա կանխատեսումների, մինչև տարեվերջ ընկերությունում ճանապարհորդողների ապահովագրության ծավալը կհասնի 20 հազարի, 2010 թվականի 17724-ի և 2009 թվականի 12833-ի համեմատ: 2011 թվականի առաջին կիսամյակում ընկերությունն արդեն պահովագրել է 7530 արտասահման մեկնողների:
Ի դեպ, 2009 թվականին ընկերության կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 296.7 հազ.դրամ, իսկ առավելագույն փոխհատուցման չափը կազմել է 3.2 մլն.դրամ: 2010 թվականին այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 175 հազ.դրամ և 3.2 մլն.դրամ, իսկ ընթացիկ տարվա 6 ամիսներին, համապատասխանաբար կազմել են 465 հազ.դրամ և 4.750 մլն.դրամ: