Երեքշաբթի, 26 Հուլիսի 2011 17:02
ԵԶԲ. Ետճգնաժամային փուլում Հայաստանը ցուցադրեց կապիտալ հոսքերի արագ վերականգնում
Արմինֆո. Ետճգնաժամային փուլում Հայաստանը ցուցադրեց կապիտալ հոսքերի արագ վերականգնում: Այս մասին է նշվում Եվրասիական Զարգացման Բանկի մասնագետների կողմից պատրաստված` ՙԱՊՀ երկրների Մակրոմոնիտոր՚ հաշվետվության մեջ, որտեղ նշվում է նաև, որ Հայաստանի հետ մեկտեղ կապիտալ հոսքերի արագ վերականգնում են գրանցել` Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուկրաինան, որտեղ 2010 թվականին կապիտալի նետտո-հոսքերը գերազանել են 2004-2007 թվականների միջին ցուցանիշը:
Ըստ ԵԶԲ հաշվետվության, 2010 թվականին արտաքին պարտքի և ՀՆԱ հարաբերակցության գծով առաջատարը Ղրղզստանն է` 86.6%: Չնայած, որ 2009 թվականի համեմատ, անցյալ տարի տեղի է ունեցել ցուցանիշների որոշակի անկում`-0.1%: Ավելացել է Հայաստանի և Բելառուսի արտաքին պարտքը, համապատասխանաբար` 32.2% և 29.2%-ով: Այս երեք երկրների համար էլ գերակշռում է պետական հատվածի փոխառությունը, իսկ ԱՊՀ մյուս երկրներում` գերակշռում է մասնավոր հատվածի փոխառությունը:
Այսպես, պորտֆելային ներդրումների չափերը Հայաստանում ամենացածրերից մեկն է ԱՊՀ երկրներում: Պորտֆելային ներդրումների զուտ հոսքերի գծով Հայաստանը գրանցել է բացասական դիրք: Իրավիճակն այնքան էլ չի տարբերվում Մոլդովայում, Տաջիկստանում, Ռուսաստանում և Ադրբեջանում: 2010 թվականին պորտֆելային ներդրումների գծով առաջատարը Ղազախստանն է` ՀՆԱ 6%-ը: Ուկրաինայում այն կազմել է ՀՆԱ 3%-ը: Սա վկայում է այն մասին, որ ներդրողները գերադասում են երկրի տնտեսությունում ներդնել ֆոնդային շուկայի միջոցով, գնելով տեղական թողարկողների բաժնետոմսերն ու պարտատոմսերը: Սակայն, ներդրումների մասնավոր հոսքերով Հայաստանը գտնվում է առաջատարների շարքում` ՀՆԱ 6%: Նրան հետևում են Ղրղզստանը` 5%, Ուկրաինան` 4% և Մոլդովան` 4%:
Ինչպես նշում են ԵԶԲ փորձագետները, դեպի ԱՊՀ երկրի տնտեսություն կապիտալի հոսքերի ընդհանուր պատկերը ցուցադրում է մի քանի կարևոր միտումներ: Առաջինը, ընդհանուր առմամբ տարածաշրջանում 2010 թվականին դիտվել է ներդրումների նետտո-արտահոսքեր, ինչն, ավելի շուտ, արտացլում է արտարժույթով ակտիվնրի մեծացումը արտահանման հաշվին: Երկրորդ, 2010 թվականին տարածաշրջանի 4 երկրներ ¥Ղազախստան, Ուկրաինա, Ղրղզստան, Բելառուս¤ մեծացրել են պորտֆելային ներդրումների գծով իրենց պարտավորությունները: Երրորդ, 2010 թվականի աճել են Հայաստանի և Բելառուսի համեմատական ցուցանիշները:
Անկասկած, հաշվտվության մեջ ասվում է, որ կապիտալի ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ հոսքերը կանխորոշող գործոններից են երկրի թափանցիկության աստիճանը, ինչն ընդգրկում է կապիտալի ճանապարհին տնտեսական և ինստիտուցիոնալ արգելքների առկայությունը: Այս առումով ամենալիբերալ ռեժիմը գործում է Ռուսաստանում, Ղազախստանում, Հայաստանում և Ղրղզստանում: Սակայն փորձագտները նշում են, որ ճգնաժամի հետևանքով ԱՊՀ երկրների արժութային և դրամավարկային քաղաքականությունների որոշակի փոփոխությունների ն ենթարկվել: Այսպես, կապիտալի նկատմամբ թափանցիկությունը Հայաստանում, ինչպես նաև արտարժույթի կայունության աստիւճանը, պահպանվել են նախկին մակարդակի վրա, սական էապես նվազել է երկրի մոնետար անկախությունը:
Փորձագտնրի կարծիքով, 2009 թվականի ճգնաժամից հետո մոնետար իշխանությունների քաղաքականությունները փոփոխվել են: Ադրբեջանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուկրաինայի Կենտրոնական բանկերը գերադասել են ազգային տարադրամի կայունությունը: Ռուսաստանի Բանկը նախապատվությունը տվել է ռուբլու ճկունությանը: Սական, դրա հետ մեկտեղ, ինչ-որ չափով նվազել է մոնետար քաղաքականության ակտիվությունը տարածաշրջանի բոլոր երկրներում, ինչը, հնարավոր է, որ հանդիսանում է գների աճի պատճառներից մեկը: Ամենաանորոշ իրավիճակը դիտվում է Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում, որտեղ ռեգուլյատորի քաղաքականության նպատակների միջև անորոշությունը հավելյալ վոլատիլություն է առաջ բերել շուկաներում, ինչն ուղեկցվում է բարձր ինֆլյացիայով: