Չորեքշաբթի, 27 Հուլիսի 2011 13:51
Հայաստանում հիփոթեքային գրավով գործարքների 83.4%-ը կատարվել է բազմաբնակարան շենքերով
Արմինֆո. 2011 թվականի հունիսին Հայաստանում կատարվել է հիփոթեքի գրավադրմամբ 211 գործարք, որոնցից 159-ը Երևանում և որոնց 83.4%-ը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքերով, իսկ 13.3%-ը` առանձնատներով:
Ինչպես վկայում են ՀՀ Կադաստրի պետական կոմիտեից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալները, հիփոթեքային գործարքների թիվը հունիսին, մայիսի համեմատ չի փոփոխվել, քանի որ Երևանում գրանցվել է 12.8% աճ, իսկ շրջաններում` 25.7% անկում: Իսկ հիփոթեքով գործարքների տարեկան աճը կազմել է 26.3% ¥Երևանում`37.1%, շրջաններում` 2%¤:
Աղբյուրի համաձայն, հունիսին կատարվել են 236.66 հա հողոտարածքներով գործարքներ, որոնցից 113.55 հա` Երևանում: Ընդ որում, դրանց 47.1%-ը կամ 111.47 հա` եղել են գյուղատնտեսական նշանակության հողեր: Ամենամեծ ծավալներով գործարքները կատարվել են Արմավիրի մարզում` 42.87 հա, որոնց մեծ մասը` 40.15 հա, եղել են գյուղատնտեսական նշանակության հողեր: