Ուրբաթ, 29 Հուլիսի 2011 15:19
Աննախադեպ վարկեր Յունիբանկից` ՙԶիգզագ՚ խանութների ցանցում
Արմինֆո. Յունիբանկում մեկնարկել է սպառողական վարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում բանկը շահավետ պայմաններով, այդ թվում` 0% տոկոսադրույքով վարկեր է տրամադրում ՙԶիգզագ՚ խանութների ցանցում ապրանքներ գնելու համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, անտոկոս վարկը տրամադրվում է խանութում անցկացվող հատուկ ակցիաների շրջանակներում ապրանքներ գնելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, ժամկետը` մինչև 12 ամիս: Բանկը չի պահանջում կանխավճար, այն նույնպես կազմում է 0%: Այն ապրանքների գնումը, որոնց վրա չեն տարածվում ակցիաների պայմանները, Բանկը վարկավորում է հետևյալ պայմաններով` վարկի ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 18%, կանխավճարը` 0%:
ՙԱնտոկոս վարկավորումը լավագույն առաջարկն է մեր հաճախորդներին: Մատչելի պայմանները բարձրացնում են մեր սպառողական վարկերի հասանելիությունը: Մենք կշարունակենք մեր հաճախորդներից ստացված առաջարկությունների ուսումնասիրությունը և նոր վարկատեսակների մշակման ժամանակ հաշվի կառնենք նրանց բոլոր պահանջները՚, - ասել է Յունիբանկի սպառողական վարկերի անդերրայթինգի վարչության պետ ուրգեն Ղուկասյանը:
U-Zigzag և U-Zigzag 0% վարկատեսակները ձևակերպելու համար անհրաժեշտ է այցելել Յունիբանկի 37 մասնաճյուղերից որևէ մեկը և ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից և տեղեկանք խանութից` ձեռքբերվող տեխնիկայի վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է պահանջել երաշխավորողի փաստաթղթեր:
Սպառողական վարկավորումը Յունիբանկի զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկն է: Բանկի վարկատեսակների նկատմամբ մեծ պահանջարկը հնարավորություն ընձեռեց զգալի ընդլայնելու Յունիբանկի մասնաբաժինը սպառողական շուկայում: 30.06.11թ.-ի դրությամբ Յունիբանկի սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 7 անգամ: